Ուրս Մայլեի պատկերասրահ
Ուրս Մայլեի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | արվեստի պատկերասրահ |
Երկիր | Չինաստան և Շվեյցարիա |
Վայր | Պեկին և Լյուցերն |
Հիմնադրվել է | 1992 |
Կայք | galerieursmeile.com |
Ուրս Մայլեի պատկերասրահ[1] (գերմ.՝ Galerie Urs Meile, Beijing-Lucerne, չինարեն՝ 麦勒画廊 北京), ժամանակակից արվեստի մասնավոր պատկերասրահ, որը բացվել է 1992 թվականին Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում Ուրս Մայլեի կողմից[2]։ 1995 թվականին Պեկինում ստեղծվել է մասնաճյուղ, որի գլխամասը գտնվել է Շվեյցարիայում, իսկ Պեկինի պատկերասրահը դարձել է կոլեկցիոներների, հոգաբարձուների, նկարիչների և արվեստասերների հավաքատեղի՝ մասնագիտացած չինացի հեղինակների կողմից ստեղծված ժամանակակից արվեստի գործերում։ 2017 թվականի մայիսին պատկերասրահը տեղափոխվել է 520 մ² տարածքով նոր շենք՝ նախկին Dashanzi գործարանի տարածքում։ Շենքը վերակառուցվել է ճապոնացի ճարտարապետ Միցունորի Սանոյի նախագծով։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Galerie Urs Meile» պատկերասրահը հիմնադրվել է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ Ուրս Մեյլեի որդու կողմից Լյուցեռնում (Շվեյցարիա) 1992 թվականին։ Պատկերասրահի ստեղծման նպատակն է ներկայացնել և տարածել ժամանակակից արվեստը՝ սկսած գեղանկարչությունից և քանդակագործությունից մինչև լուսանկարչություն և ինստալյացիաներ։ Պատկերասրահն առաջին միջազգային կազմակերպություններից է, որը կենտրոնացել է չինական արվեստի ստեղծագործությունների վրա։ Մայլեն սկսել է աշխատել չինացի նկարիչների հետ՝ 1995 թվականին մասնաճյուղ բացելով Պեկինում։ Աստիճանաբար Լյուցեռնի մասնաճյուղը ստանձնել է գործառնական գործունեությունը, մինչդեռ Պեկինի պատկերասրահը դարձել է կոլեկցիոներների, հոգաբարձուների, նկարիչների և արվեստասերների հավաքատեղի։
Եվրոպացի գիտակներին չինացի արվեստագետներ Վան Սինգվեյի, Սի Նանսինի և Ցիու Շիհուանի ստեղծագործություններին ծանոթացնելու հետ միաժամանակ պատկերասրահը կազմակերպում է չինացի հանրության ծանոթությունը ժամանակակից եվրոպական արվեստի ստեղծագործություններին, մասնավորապես, Ասիայում դառնալով Թոբիաս Ռեհբերգերի ներկայացուցիչը։ Նոր ցուցահանդեսային տարածքի բացումը կայացել է 2017 թվականի մայիսին։ Պեկինի «798 Art District»-ի նոր տարածքը գտնվում է 520 քառակուսի մետր մակերեսով պատմական շենքերից մեկում, որը նախկինում պատկանել է Դաշանզի (Dashanzi) գործարանային համալիրին, ինչը հնարավորություն է տվել ընդլայնելու պատկերասրահի գործունեությունը։ Նախկին պահեստն ամբողջությամբ վերանորոգվել և վերակառուցվել է ցուցահանդեսային նպատակներով՝ ճապոնացի ճարտարապետ Միցունորի Սանոյի նախագծով և ղեկավարությամբ։
Պատկերասրահն իր սեփական «artist-in-residence» ծրագրի շրջանակներում հնարավորություն է տալիս արևմտյան նկարիչներին մի քանի ամիս ապրել և աշխատել Չինաստանում, ինչը նրանց համար դառնում է մուտք չինական արվեստի ասպարեզ։ Պատկերասրահը նաև ամեն տարի մասնակցում է Art Basel արվեստի տոնավաճառներին, այդ թվում Art Basel Hong Kong-ին և Art Basel Miami Beach-ին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anita Archer Genesis of an Auction Sale Category: Sotheby's Inaugural Auction of 'Contemporary Chinese Art'(անգլ.) // Journal for Art Market Studies. — 2018. — Т. 2. — № 3. — С. 1—15. — ISSN 2511-7602. —
- Christian Schoeler We have group crying sessions with ice cream. — Lucerne. — 127 с. — ISBN 9783952376775
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мария Савостьянова (2014 թ․ մարտի 12). «Reach Out – China: Как русские художники покоряют Азию. Открытая в Пекине выставка Анатолия Журавлева Reach Out – China (Galerie Urs Meile) названа в числе 14 (так как год 2014) главных художественных событий Китая». buro247.ru (ռուսերեն). BURO 24/7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Iona Whittaker. «Interview with Urs Meile». ionawhittaker.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Galerie Urs Meile, Beijing: Private Gallery». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- «Galerie Urs Meile, Lucerne: Private Gallery». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.