Ուրսուլա Պլասնիկ
Ուրսուլա Պլասնիկ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան և Եվրոպական քոլեջ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | մայիսի 23, 1956[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Կլագենֆուրտ, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ուրսուլա Պլասնիկ (գերմ.՝ Ursula Plassnik, մայիսի 23, 1956[1][2], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, 2004 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 2-ն Ավստրիայի արտաքին գործերի նախարար[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրսուլա Պլասնիկը ծնվել է 1956 թվականի մայիսի 23-ին Կլագենֆուրտում։ Կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում, ինչպես նաև Բրյուգգեի Եվրոպայի քոլեջում[4]։ Աշխատել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության համակարգում։ 1997-2000 թվականներին Ավստրիայի փոխկանցլեր Վոլֆգանգ Շյուսելի քարտուղարության պետ է եղել։ Ուրսուլա Պլասնիկն արագ դարձել է Շյուսելի վստահված անձը, և այն բանից հետո, երբ 2000 թվականին նա գլխավորել է երկրի կառավարությունը, աշխատակազմում զբաղեցրել է քարտուղարության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնից հեռացել է 2004 թվականին, որից հետո շարունակել է դիվանագիտական կարիերան։ 2004 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Շվեյցարիայում եղել է Ավստրիայի դեսպանը[5]։
2004 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 2-ը եղել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնն զբաղեցրել էր արտաքին գործերի գործող նախարար Բենիտա Ֆերերո-Վալդների՝ Եվրոպական հանձնաժողովում աշխատանքի անցնելուց հետո։ Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Պլասնիկը, որն ավելի վաղ հայտարարել էր սոցիալ-դեմոկրատական համոզմունքների մասին, ընդգրկվել է Ավստրիական պահպանողական ժողովրդական կուսակցության կազմում։ Ուրսուլա Պլասնիկը պահպանել է իր պաշտոնը նաև Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարությունում։ Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարության անկումից հետո հրաժարական է տվել և մինչև 2011 թվականի հուլիսը Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր մնացել։ 2011-2016 թվականներին Ֆրանսիայում եղել է Ավստրիայի դեսպանը։ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է Շվեյցարիայում Ավստրիայի դեսպան։
Պլասնիկը ամուսնացել է երկու անգամ։ Տիրապետում է գերմաներենի, անգլերենի և ֆրանսերենի։ Պատվո լեգեոնի շքանշանի սպա է, եռակողմ հանձնաժողովի անդամ։
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո լեգեոնի շքանշանի սպա
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Austrian Foreign Min: End Lebanon-Israel Conflict Now Archived September 27, 2007, at the Wayback Machine., Easy Bourse
- ↑ Team Foreign Policy and United Nations Association of Austria (UNA-AUSTRIA).
- ↑ Turkish OSCE veto causes a stir Austrian Independent 6 June 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Foreign Minister at the Wayback Machine (archived 2007-10-15)
|
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 23 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Քլանգեֆուրտ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Ավստրիացի դիվանագետներ