Jump to content

Ուտա Աբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտա Աբե
ճապ.՝ 阿部詩
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 2000(2000-07-14) (24 տարեկան)
ԾննդավայրԿոբե, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունNippon Sport Science University?
Մասնագիտությունձյուդոիստ
 Uta Abe Վիքիպահեստում

Ուտա Աբե (ճապ.՝ 阿部 詩, հուլիսի 14, 2000(2000-07-14), Կոբե, Ճապոնիա), ճապոնացի ձյուդոիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն 2018, 2019, 2022 և 2023 թվականներին մինչև 52 կգ քաշային կարգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտա Աբեն ձյուդոիստ, օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի չեմպիոն Հիֆումի Աբեի քույրն է[1]։

Աբեն դարձել է ամենաերիտասարդ ձյուդոյիստը, ով հաղթել է IJF-ի (Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա) Գրան-փրին. նա 2016 թվականի փետրվարին Դյուսելդորֆի Գրան-փրիում զբաղեցրել է առաջին տեղը[2]։

Նա մասնակցել է 2018 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը և 18 տարեկանում նվաճել իր առաջին աշխարհի տիտղոսը։ Ուտան դարձել է պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ ձյուդոիստը, ով երբևէ նվաճել է մոլորակի լավագույն ձյուդոիստի տիտղոսը[3]: Սկզբում Աբեն հաղթել է լեհ ձյուդոիստուհի Կարոլինա Պենկովսկային, իսկ հետո շվեյցարացի Ֆաբյենն Քոխերին։ Այնուհետև նա հաղթել է բրազիլացի Ջեսիկա Պերեյրային, նախքան կիսաեզրափակիչում 40 վայրկյանից պակաս ժամանակում հաղթելով ֆրանսիացի Ամանդին Բյուշարին: Եզրափակչում Աբեն հանդիպել է հայրենակից և աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Աի Շիշիմեի հետ և նվաճել է ոսկե մեդալը։

2019 թվականի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում, որը տեղի է ունեցել Տոկիոյում, նա նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչում հաղթելով ռուս մարզուհի Նատալյա Կուզյուտինային։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 52 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ֆրանսուհի Ամանդին Բուշարին։

2023 թվականի մայիսին, Կատարի մայրաքաղաքում, աշխարհի առաջնության ժամանակ ճապոնացի ձյուդոիստը մինչև 52 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, եզրափակչում հաղթելով ուզբեկ մարզիկ Դիյորա Կելդիյորովային:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hifumi Abe and sister Uta top podium at Grand Slam Tokyo». The Japan Times Online (անգլերեն). 2017-12-03. Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին. Վերցված է 2018-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Abe makes history with Grand Prix win». The Japan Times Online (անգլերեն). 2017-02-25. Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Uta Abe makes miracles come true with World title». JudoInside.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին. Վերցված է 2018-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտա Աբե» հոդվածին։