Նատալյա Կուզյուտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Կուզյուտինա
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Ամբողջական անուն` Նատալյա Յուրևնա Կուզյուտինա
Բնօրինակ անուն` ռուս.՝ Ната́лья Ю́рьевна Кузю́тина
Ազգություն` Ռուսաստան ռուս
Մասնագիտացում` ձյուդոիստ
Երկիր` Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ` մայիսի 8, 1989(1989-05-08) (29 տարեկան)
Ծննդավայր` Բրյանսկ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)` Միխայիլ Խրամցով
Հասակ` 159 սմ
Քաշ` 52 կգ

Նատալյա Յուրևնա Կուզյուտինա (ռուս.՝ Ната́лья Ю́рьевна Кузю́тина, 1989 մայիսի 8, Բրյանսկ, ԽՍՀՄ), ռուս ձյուդոիստուհի, 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոնուհի, 2013 թվականի Ունիվերսիադայի հաղթող, 2015 թվականի Եվրոպական խաղերի մեդալակիր: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյան ձյուդոյով սկսել է զբաղվել 11 տարեկանում, նրա առաջին մարզիչը եղել է Լիանա Ֆոմիչովան:

2007 և 2008 թվականներին, հաղթելով Ռուսաստանի ձյուդոյի կանանց առաջնությունում, դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհի:

2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի շրջանակներում, մինչև 52 կգ քաշային կարգի պայքարում, Նատալյան հենց առաջին իսկ մենամարտում պարտվեց գերմանուհի Ռոմի Տարանգուլին:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, մինչև 52 կգ քաշային կարգի պայքարում, Նատալյան քառորդ եզրափակչում պարտվեց ճապոնուհի Միսատո Նակամուրային, բայց հետո հաջողության հասավ մավրակիացի ձյուդոիստուհու և Չինաստանը ներկայացնող մարզիկի հանդեպ և ի վերջո նվաճեց բրոնզե մեդալ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտայի անվան ԱՊՀ-ը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Յուրի Նիկոլաևիչ, մայրը` Ժաննա Ստանիսլավովնա, քույրը` Մարինա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кузютина Наталья» (ռուսերեն)։ Явара-Нева։ Վերցված է 2014-01-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]