Դիյորա Կելդիյորովա
Դիյորա Կելդիյորովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | Diyora Baxtiyor qizi Keldiyorova Диёра Бахтиёр қизи Келдиёрова |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Ջումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկստան |
Դիյորա Բախտիյորովնա Կելդիյորովա (ուզբ.՝ Diyora Baxtiyorovna Keldiyorova, հուլիսի 13, 1998, Ջումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկստան), ուզբեկ ձյուդոիստ, հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում: 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, Ասիայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների և համաշխարհային ռազմական խաղերի մրցանակակիր: Առաջին ուզբեկ կինը, որ հաղթել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Նանկինում (Չինաստան) կայացած Ասիական պատանեկան խաղերում նվաճել է բրոնզե մեդալ մինչև 44 կգ քաշային կարգում: 2016 և 2018 թվականներին նվաճել է բրոնզե մեդալներ ձյուդոյի պատանիների Ասիայի առաջնությունում[1]։
2018 թվականին Ջակարտայում (Ինդոնեզիա) կայացած Ասիական ամառային խաղերում մինչև 48 կգ քաշային կարգում երկրորդ ռաունդում 10:0 հաշվով պարտվել է ճապոնացի օլիմպիական մեդալակիր Ամի Կոնդոյին, որն այնուհետև դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ: Սփոփիչ ռաունդում հանդիպել է կորեացի ձյուդոյիստ Ջոն Յու-Սունին և պարտվել է 1:10 հաշվով՝ ավարտելով ելույթը մրցաշարում[2]:
2019 թվականին էլ Ֆուջեյրայում (ԱՄԷ) կայացած ձյուդոյի Ասիայի առաջնությունում մինչև 52 կգ քաշային կարգում մրցաշարի եզրափակչում հաղթել է մոնղոլ ձյուդոիստ Լհագվասուրենգիյն Սոսորբարամին և նվաճել ոսկե մեդալ[3][4]։ Նեապոլում (Իտալիա) կայացած ամառային Ունիվերսիադայում մինչև 52 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[5]։ Ուհանի (Չինաստան) ամառային համաշխարհային ռազմական խաղերում ևս նվաճել է բրոնզե մեդալ[6].
2021 թվականին Անթալիայում (Թուրքիա) կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում հաղթել է Էստրելա Լոպեսը։ Այս հաղթանակի շնորհիվ նա դարձել է առաջին ուզբեկ աղջիկը, որը նվաճել է ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի ոսկե մեդալը[7]: Բիշքեկում (Ղրղզստան) կայացած ձյուդոյի Ասիայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 52 կգ քաշային կարգում՝ եզրափակչում պարտվելով կորեացի ձյուդոիստ ՊաԿ դա Սոլին[8]: 2021 թվականի հուլիսին Բուդապեշտում (Հունգարիա) կայացած ձյուդոյի աշխարհի առաջնության թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, սակայն մինչև 52 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է իսրայելցի ձյուդոիստ Գեֆեն Պրիմոյին 10:0 հաշվով[9]: Տոկիոյի (Ճապոնիա) Ամառային օլիմպիական խաղերում կրկին առաջին ռաունդում պարտվել է մոնղոլ ձյուդոիստ Լհագվասուրեն Սոսորբարամին[10]։
2023 թվականի մայիսին Քաթարի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 52 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով ճապոնացի մարզուհի Ուտա Աբեին։ 2024 թվականի ապրիլին Ասիայի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել Է հարավկորեացի Երին Յունգին և նվաճել բրոնզե մեդալ[11]։ Նույն թվականի մայիսի 20-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով իտալուհի Օդետ Ջուֆրիդային[12]։
2024 թվականի հուլիսի 28-ին Փարիզի Օլիմպիական խաղերում, 1/16 մաքուր նիպոնով 10:1 ռևանշ է վերցրել 2023 թվականի Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում ճապոնացի մարզուհի Ուտա Աբեից կրած պարտության համար[13]: Եզրափակչում հաղթել է կոսովացի մարզուհի Դիստրիա Կրասնիչիին և դարձել օլիմպիական չեմպիոն[14]։ Դիյորա Կելդիյորովան Ուզբեկստանի պատմության մեջ առաջին մարզուհին է, որ Օլիմպիական խաղերում ձյուդոյի ոսկե մեդալ է նվաճել: Նա նաև առաջին մարզուհին է, որ ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի կանանց շրջանում Ամառային օլիմպիական խաղերում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diyora KELDIYOROVA / IJF.org». www.ijf.org. Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2018-08-12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-08-12-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «JudoInside - Asian Pacific Championships Fujairah Event». www.judoinside.com. Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Диёра Келдиёрова из Самарканда завоевала «золото»». Телерадиокомпания СТВ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «[:it]Judo[:en]JUDO[:]». Napoli 2019 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2019-11-12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-11-12-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Диёра Келдиёрова стала первой девушкой из Узбекистана, завоевавшей золото «Большого Шлема» по дзюдо». https://uznews.uz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|website=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Asia-Oceania Senior Championships 2021 / IJF.org». www.ijf.org. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-10-23-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Диёра Келдиёрова проиграла в первой схватке на Олимпийских играх». Repost (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2024-04-20 17:45:00 (2024-04-20). «Диёра Келдиёрова завоевала бронзовую медаль чемпионата Азии». sports.uz (ուզբեկերեն). Վերցված է 2024-05-21-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն); Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Диёра Келдиёрова стала двукратной серебряной медалисткой ЧМ». Газета.uz (ռուսերեն). Վերցված է 2024-05-21-ին.
- ↑ kunu.uz. «Дзюдоистка Диёра Келдиёрова одолела действующую олимпийскую чемпионку». Kun.uz (ռուսերեն). Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ kunu.uz. «Дзюдоистка Диёра Келдиёрова завоевала первую медаль Узбекистана на ОИ-2024». Kun.uz (ռուսերեն). Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ «Президент поздравил дзюдоистку Диёру Келдиёрову с победой на Олимпиаде (видео)». Газета.uz (ռուսերեն). Վերցված է 2024-07-29-ին.