Ուռենի Վիլհելմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուռենի Վիլհելմսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի Վիլհելմսի
Լատիներեն անվանում
Salicales wilhelmsiana


Ուռենի Վիլհելմսի (լատ.՝ Salicales wilhelmsiana), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ խոշոր թուփ կամ փոքր ծառ է՝ 6-7 մ բարձրությամբ, նուրբ, ճիպոտանման, խիտ տերևակալած, գորշ շագանակագույն ճյուղերով, որոնք երիտասարդ տարիքում մոխրագույն են, մետաքսանման։ Բողբոջները ձվաձև են, գագաթում աղվամազապատ։ Տերևակիցներ չունի։ Տերևները նստադիր են, համարյա գծանման, հիմքում և գագաթում սեղմված, ամբողջաեզր և գեղձիկապատ ատամնաեզր, 2-6 սմ երկարությամբ և 0,4-0,6 սմ լայնությամբ, թեթևակի ոլորված եզրերով, ներքևից դուրս ցցված ջղով, երկու կողմից էլ ծածկված մետաքսանման աղվամազով, երբեմն հետագայում մերկ։ Կատվիկները բացվում են տերևների հետ միասին կամ մի փոքր ավելի ուշ, համարյա նստադիր են, ուղղահայաց դիրքով, 2-3 սմ երկարությամբ, խտածաղիկ։ Ծաղկակից թեփուկները ձվաձև են, սրավուն, բաց դեղնավուն։ Առէջները երկուսն են, դեղին փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, ձվաձև-կոնաձև, աղվամազածածկ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Հնդկաստանում, Տիբեթում, Աֆղանստանում: Հայաստանի պայմաններում հանդիպում է Շիրակում, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Վայքում, ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրությունների վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձյուղներն օգտագործում են շքեղ զամբյուղներ գործելու համար։ Մշակության հավանական շրջանները 3, 7-10, 12-14, 17-21[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 253։