Ուկրաինացիներն Իսլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինացիներն Իսլանդիայում, Իսլանդիայի տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններից մեկն է, որը ձևավորվել է հիմնականում նոր ժամանակներում՝ սկսած 20-րդ դարի 90-ական թվականների վերջից։ Ուկրաինական սփյուռքի մեծամասնությունը բաղկացած է ներգաղթյալներից, ովքեր ստացել են Իսլանդիայի քաղաքացիություն, կամ Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են այս երկրում՝ կապված աշխատանքի կամ համալսարանում սովորելու հետ։

Ուկրաինական սփյուռքի ներկայիս կարգավիճակը և թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիան փոքր երկիր է՝ համեմատաբար ցածր բնակչությամբ, որը 2016 թվականի տվյալներով կազմում է ընդամենը 332,529 մարդ[1]։ Այդ իսկ պատճառով նույնիսկ մի քանի ներգաղթային համայնքներ նշանակալի դեր են խաղում այս երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում։

2011 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն՝ Իսլանդիայում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը[2].

քաղաքացիություն թվաքանակ
Լեհաստան 8 627
Լիտվա 1 483
Դանիա 839
Գերմանիա 836
Լատվիա 641
Ֆիլիպիններ 579
Միացյալ Թագավորություն 545
Թաիլանդ 523
ԱՄՆ 452
Ռուսաստան 166
Ուկրաինա 146
Միջազգային մշակութային կենտրոն Ռեյկյավիկում, ուկրաինական և այլ սփյուռքերի հանդիպման վայր Իսլանդիայում

Բնակչության մարդահամարի տվյալների համաձայն՝ Իսլանդիայում բնակվում էր Ուկրաինայի 146 քաղաքացի, իսկ ևս 229 հոգի ուկրաինական ծագում ուներ[2][3] ։ Ըստ այդ ցուցանիշների՝ ուկրաինական սփյուռքը 2011 թվականի դրությամբ ներառվել է Իսլանդիայի ԹՈՓ 20 խոշորագույն ներգաղթային համայնքների մեջ՝ չհաշված ոչ պաշտոնական վիճակագրությունը։

Ուկրաինական կազմակերպություններ Իսլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Իսլանդիայում (Ռեյկյավիկում) հիմնադրվել է Իսլանդիայում ուկրաինացիների համայնքը Իվանո-Ֆրանկիվսկի և Պոլտավայի շրջանների մարդկանց կողմից[4][5]։ Համայնքը կանոնավոր կերպով մասնակցում է Ուկրաինան միջազգային փառատոներում ներկայացնելու համար, որոնք անցկացվում են մայիս-հունիս ամիսներին Ռեյկյավիկում, ինչպես նաև Ակրանեսում կամ Բորգարնեսում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին[6]։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ուկրաինական սփյուռքի կողմից հանդիպումներ են կայանում նաև Կոուպավոգյուր քաղաքում բացված Կարպատի սրճարանում, որտեղ իսլանդական հանրությունը կարող է ծանոթանալ ուկրաինական խոհանոցի ուտեստներին[7]։

Ուկրաինացիների կարելի է հանդիպել նաև Ռեյկյավիկի Սուրբ Նիկոլաս Հրաշագործի ուղղափառ ծխական համայնքում։ Տաճարում առկա է Պոչաևի Սուրբ Հոբի պատկերակը և ուկրաիներեն Նոր Կտակարանը։

2006-2007 թվականներին Ռեյկյավիկում է եղել հույն կաթոլիկ քահանա Տ. Իվան Զագայկևիչը, ով Իսլանդիայի եպիսկոպոսի թույլտվությամբ ամենշաբաթյա պատարագ է մատուցել ուկրաիներենով Ռեյկյավիկի հռոմեական կաթոլիկ քույրերի վանական տան մատուռում։ Ավելի ուշ Իսլանդիա այցելեց Կիրովոգրադի շրջանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանահայրը՝ Եվգենի Ժաբկիվսկին՝ ծառայելու Ռեյկյավիկի ուղղափառ եկեղեցում։ Նրա մասնակցությամբ բարեգործության շրջանակներում հազարավոր ամանորյա նվերներ են հավաքվել Իսլանդիայում ապրող ուկրաինացի որբերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statistics Iceland. Population 1841-2016». px.hagstofa.is. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 «Iceland Census 2011. Population by country of citizenship, sex and age». px.hagstofa.is. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  3. «Iceland Census 2011. Population by country of birth, sex and age». PX-Web. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  4. «Félag Úkraínumanna á Íslandi (4211120100)» (իսլանդերեն). Ríkisskattstjóri. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  5. «Félag Úkraínumanna á Íslandi (421112-0100)» (իսլանդերեն). Ríkisskattstjóri. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. jonav (2014 թ․ փետրվարի 7). «Fjölmenningardagur / Multicultural day» (իսլանդերեն). Reykjavíkurborg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  7. «Karpaty Shop-café» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.