Ուկրաինայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայի հայկական տպագրություն, սկզբնավորվել է Ուկրաինայի Լվով քաղաքում (տե՛ս Լվովի հայկական տպագրություն), իսկ մինչ այդ և դրան զուգընթաց այդ երկրի հայաշատ վայրերում գործել են գրչության կենտրոններ, մասնավորապես՝ Ղրիմում՝ Կաֆայում (Թեոդոսիա) և Սուրխաթում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում պահվող ամենափոքր ձեռագիրը՝ 1434 թվականին Կաֆայում ստեղծված «Տոնացույցը» (աջից), և ամենամեծ ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը»

Մատենադարանում պահվում են Ղրիմում ստեղծված շուրջ 300 հայերեն ձեռագրեր։ Ամենափոքր ձեռագիրը, որը կոչվում է «Տոնացոյց», լուցկու տուփից էլ փոքր է և կշռում է 19 գրամ, գրվել է 1434 թվականին Կաֆայում (տե՛ս Կաֆայի գրչության կենտրոն, Սուրխաթի գրչության կենտրոն)[1]։

Ուկրաինայում հայկական պարբերականներ հրատարակվել են 20-րդ դարի սկզբից, որոնք հիմնականում կարճ կյանք են ունեցել։ Լույս են տեսել «Արմյանե ի վոյնա» (ռուսերեն, 1916-1917) հանդեսը, «Հոսանք» (1918-1919), «Աստղ» (1920, երեքն էլ՝ Օդեսա), «Կոմունիստ» (1919, Կիև), «Սոցարշավ» (1933-1935, Խարկով) թերթերը։ Ղրիմում տարբեր տարիների լույս են տեսել «Դաստիարակ» (1873-1874, Թեոդոսիա) պատկերազարդ ամսագիրը, «Մասեաց աղաւնի» (1855-1858, Փարիզ, 1857-1864, Թեոդոսիա) հանդեսը, «Հայկական համաշխարհային համագումար» (1995, Սիմֆերոպոլ, 3 համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն) պարբերաթերթը[1]։

Ներկայում Կիևում լույս են տեսնում «Արագած» (1994 թվականից) և «Կանչ» ամսաթերթերը։ Մինչև Ղրիմի՝ Ուկրաինայից անջատվելը Սիմֆերոպոլում լույս էին տեսնում «Մասյաց աղավնի» (1991 թվականից) և «Սուրբ Խաչ» (1996 թվականից) պարբերականները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 1075. ISBN 978-5-89700-042-5.