Արմյանե ի վոյնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Արմյանե ի վոյնա» (ռուս.` "Армяне и война" - «Հայերը և պատերազմը»), պատկերազարդ ռուսերեն ամսագիր։ Հրատարակվել է Օդեսայում 1916 թ-ի մարտից 1917-ի փետրվարը։ Լուսաբանել է հայկական կյանքը առաջին աշխարհամարտի ժամանակ՝ նպատակ ունենալով ռուսական հասարակայնությանը ծանոթացնել հայ իրականությանը։ Հրապարակել է հոդվածներ հայկական հարցի, հայ կամավորական շարժման, Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների, հայ գաղթականների, հայկական գաղթավայրերի և այլնի վերաբերյալ, Հայաստանին նվիրված գեղարվեստական գործեր։ Ամսագրին գործակցել են հայ և ռուս գրականագետներ, հասարակական գործիչներ և թղթակիցներ Ա. Ջիվելեգովը, Մ. Բերբերյանը, Գ. Չալխուշյանը, Մ. Շահինյանը, Ա. Շատուրյանը, Յուրի Վեսելովսկին, Ս. Գորոդեցկին և ուրիշներ։ Ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Հայկական կոմիտեներ», «Մամուլի տեսություն» և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Панин Ю. М., Журнал "Армяне и война " в Одессе, ԲՀԱ, 1967, N 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png