Jump to content

Սուրխաթի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրխաթի գրչության կենտրոն, գործել է հիմնականում 14-րդ դարում՝ Ղրիմի հայկական գաղթավայրի ծաղկման շրջանում։

Տեղի Սուրբ Խաչ վանքում և մի շարք այլ եկեղեցիներում գրել ու նկարազարդել են բազմաթիվ ձեռագրեր (գրիչներ՝ Նատեր, Գրիգոր Թորոսանց, Տիրացու Երևանցի, Ասլան Արզրումցի, Վարդան, Ստեփանոս, Մարկոս, Սիմեոն և ուրիշներ)։

Սուրխաթում են ստեղծագործել նաև Ղրիմի հայկական մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներ Գրիգոր Սուքիասանցը, Նատերի որդիները՝ Ավետիսն ու Ստեփանոսը և ուրիշներ։ Սուրխաթի գրչության կենտրոնում XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին ձեռագրեր է ստեղծել նաև Դավիթ գրիչը։

Սուրխաթի գրչության կենտրոնից մեզ է հասել ձեռագրերի պատկառելի ժառանգություն. ավելի քան 30-ը պահվում են Մատենադարանում (ձեռ. № 352, 1634, 1736, 2825, 7438, 7597 և այլն)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Корхмазян Э., Армянская миниатюра Крыма, Е., 1978․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։