Գրիգոր Սուքիասանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Սուքիասանց
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող

Գրիգոր Սուքիասանց, (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ գրիչ։ Որդի Սուքիասի և Նազուն Խաթունի։ Աշխատել է XIV դ․, Ղրիմի Սուրխաթ քաղաքում։ Նրա ընդօրինակած (1332—1356) ձեռագրերից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում են պահվում վեցը (JVPN* 591, 3046, 7048, 7605, 7664, 10337), իսկ մեկը՝ Փարիզի Ազգային գրադարանում (Հայկական JST․ 116—118)։ Գրեթե բոլոր ձեռագրերը նկարազարդված են, սակայն ծաղկողի անունը ոչ մեկում չի հիշատակված, ենթադրվում է, որ այն եղել է Գրիգոր Սուքիասանցը։ Այդ ձեռագրերի մանրանկարները ոճական իրենց հատկանիշներով պատկանում են այն եզակի օրինակների շարքին, որոնք արտացոլել են այսպես կոչված «Պալեոլոգյան» վերածննդի արվեստի առանձնահատկությունները՝ մշակման ազատ եղանակը, կերպարների համաչափությունների ճիշտ կառուցումը, նրանց տարբեր դիրքերում ներկայացնելու ունակու–թյունը, ծավալի և, անգամ, որոշ չափով իրերի հեռանկարային պատկերման հասկացողությունը։ Մանրանկարներով և ճոխ զարդարանքով նշանակալից է 1332Ավետարանը (ձեռ․ JSP 7664)։ Նկարիչը պատկերել է ոչ միայն ընդունված տոնական շարքը, այլև աոանձին ավետարանական դրվագներ։ Առանձնապես հաջողված են «Կանայի հարսանիքը», «Աստվածամայրը և Աբրահամը» մանրանկարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png