Ուիլսոն Բեթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլսոն Բեթել
Ծննդյան թիվ՝փետրվարի 24, 1984(1984-02-24)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Hillsborough, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1569067

Սթիվեն Ուիլսոն Բեթել (անգլ.՝ Stephen Wilson Bethel, փետրվարի 24, 1984(1984-02-24)[1], Hillsborough, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր[2]։ Առավել հայտնի է Ռայդեր Քալահանին («Երիտասարդն ու անհանգիստը» հեռուստասերիալում[3][4]) և Ուեյդ Կինսելլային («Հարավային Զոի Հարթ» հեռուստասերիալում[5]) մարմնավորող դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոն Բեթելն ամերիկացի գրող Ջոյս Մեյնարդի որդին է[6]։ Նախքան CBS-ի կողմից հեռարձակվող «Երիտասարդն ու անհանգիստը» հեռուստասերիալում մշտական դերակատար լինելը, նա հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Զինվորական իրավաբանական ծառայություն»-ը, «Դետեկտիվ Ռաշ»-ը և «Ծովային ոստիկանություն՝ հատուկ բաժին»-ը[7]։ Այս փոքրիկ դերերին հաջորդել է 2008 թվականին թողարկված՝ Վիետնամի պատերազմի մասին «Թունելի առնետներ 1968» ֆիլմում նրա մարմնավորած կապրալ Դեն Գրինի դերը։ HBO-ի կողմից հեռարձակվող հեռուստատեսային «Մարդասպանների սերունդ» մինի-սերիալում Բեթելը մարմնավորել է կապրալ Էվան «Քյու-Թիփ» Սթաֆֆորդին։ Դերասանը նկարահանվել է սերիալի բոլոր յոթ մասերում։

«Հարավային Զոի Հարթ» հեռուստասերիալում նա խաղացել է «վատ տղայի»՝ Ուեյդ Կինսելլայի դերը` գլխավոր հերոս Զոի Հարթի հարևանը[8]։ 2011 թվականին BuddyTV-ն դերասանին դասել է 14-րդ համարը՝ «Ամենասեքսուալ հեռուստատեսային տղամարդիկ» ցուցակում, իսկ հաջորդ տարի Բեթելը երկրորդն է եղել ցուցակում[9]։

2020 թվականի նոյեմբերին նա ամուսնացել է Լիզլ Մարտինես-Բալագերի հետ։ Նրանց դուստրը ծնվել է 2022 թվականի նոյեմբերին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Միայնակ սրտեր The O.C. Ադամ Բրոդի / The Telenovela
2005 ս Զինվորական իրավաբանական ծառայություն JAG նավաստի Չարլզ Բենդեր / Dream Team
2005 ս Ծովային ոստիկանություն՝ հատուկ բաժին NCIS Ջոն Կիրբի / Switch
2008 ֆ Թունելի առնետներ 1968 1968 Tunnel Rats կապրալ Դեն Գրին
2008 ս Մարդասպանների սերունդ Generation Kill կապրալ Էվան «Քյու-Թիփ» Սթաֆֆորդ
2008 ս Դետեկտիվ Ռաշ Cold Case Ջեյմս (Ջիմի) Թալի / Shore Leave
2009-2011 ս Երիտասարդն ու անհանգիստը The Young and the Restless Ռայդեր Քալահան
2011 ֆ Իդեալական ուսանող The Perfect Student Տրենտ
2011 ֆ Ամառը գողանալը Stealing Summers Թրևոր
2011-2015 ս Հարավային Զոի Հարթ Hart of Dixie Ուեյդ Կինսելլա
2012 ֆ Էրպի վրեժը Wyatt Earp’s Revenge Դոկ Հոլլիդեյ
2013 ֆ Inside the Box Մետտ Պալմեր
2013 ֆ Ոչ այսօր Not Today Բիլլ
2013 ս Reception Գրեգ
2013 ս Տրեմե Treme Լենի Ֆոքս / Dippermouth Blues
2013 ֆ Cold Turkey Հենկ
2014 ս Լոս Անջելեսի Ռեյնջերս L.A. Rangers Պարկեր
2014-2017 ս American Koko Սելինջեր
2014 ֆ Բնածին փոխանորդ Inherent Vice №1 սպա
2014 ֆ Memory 2.0 Հենրի
2015 ս Բեյթս Մոթել Bates Motel Թեյլոր / Norma Louise
2015 ս Տիեզերագնաց կանանց ակումբ The Astronaut Wives Club Մալկոլմ Սկոտ Քարփենթեր
2015 ս Արյուն և յուղ Blood & Oil Ֆինն
2016 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Ռենդի Ջեյկոբս / The Bond
2016 ս Հարլի և Դևիդսոն Harley and the Davidsons Ռեյ Վեյշար / Race to the Top
2016-2017 ս Ինչպես խուսափել սպանության համար պատժից How to Get Away with Murder Չարլզ Մահոնի
2017 ֆ So It Goes Ջիմմի
2018 ս Խիզախորդ Daredevil Բենջամին (Դեքս) Պոինդեքսթեր
2019-2022 ս Բոլորդ ոտքի կանգնեք All Rise Մարկ Կալլան
2020 ֆ Doors[10] Ռիկկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Wilson Bethel - All Rise Cast Member (անգլերեն), Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին
  3. «Wilson Bethel at soaps.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Hart of Dixie at TVGuide.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Kerr, Luke. «The CW Renews Three Shows, Orders The Flash, iZombie, Jane the Virgin and The Messengers». Daytime Confidential (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  6. Wilson Bethel biography at Soap Opera Digest Արխիվացված 2011-11-04 Wayback Machine
  7. «Wilson Bethel credits at TV.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Hart of Dixie - Wilson Bethel interview at tv.net Արխիվացված 2011-10-20 Wayback Machine
  9. «TV's 100 Sexiest Men of 2011». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  10. «Doors (2021) - IMDb». IMDb.