Ուիլյամ Բլոյ
Ուիլյամ Բլոյ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1890[1] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 6, 1975[2][3][1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Birmingham Institute of Art and Design? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Բիրմինգհեմի արվեստի դպրոց |
Ստորագրություն | |
William Bloye Վիքիպահեստում |
Ուիլյամ Ջեյմս Բլոյ (անգլ.՝ William James Bloye, հուլիսի 8, 1890[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 6, 1975[2][3][1], Արեցո, Տոսկանա, Իտալիա),, անգլիացի քանդակագործ, Բիրմինգհեմի արքայական նկարիչների հասարակության անդամ։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլոյը սովորել և հետագայում դասավանդել է Բիրմինգհեմի արվեստի դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Ուիլյամի պարապմունքներն ընդհատվել են և 1915-1917 թվականներին նա ծառայել է Թագավորական Բանակի Բժշկական Կորպուսում[4]։ Նրա աշակերտների թվում են եղել անգլիացի քանդակագործներ Գորդոն Հերկիքը, Ռոյ Քիթչինը, Ռեյմոնդ Մեյսոնը, Ջոն Փոլը և Իան Ուոլթերսը։ 1921 թվականին Ուիլյամ Բլոյը անգլիացի քանդակագործ և տիպոգրաֆիստ Էրիկ Գիլլի մոտ սովորել է փորագրություն քարերի վրա և տառերի կտրում։
1925 թվականին նա դարձել է Բիրմինգհեմյան քաղաքացիական հասարակության անդամ։ Այդ ժամանակ քանդակագործը մի ստուդիա ուներ Բիրմինգհեմի Սմոլ Հիթ տարածաշրջանի Գոլդեն Հիլլոք 111 ռոուդում։ Որպես Բիրմինգհեմյան ոչ պաշտոնական քաղաքացիական քանդակագործ նա աշխատել է գրեթե բոլոր հանրային վայրերում՝ ներառյալ գրադարաններ, հիվանդանոցներ և համալսարան։ Բլոյը հաճախ փորագրել է խորաքանդակ վահանակներ՝ սովորաբար Բերմինգհեմյան պանդոկների համար և զարդանախշել է ճարտարապետ Հոլլանդ Հոբբիսսի կողմից կառուցված մի շարք շենքեր։
1920-ական թվականներին ծառայել է Բիրմինգհեմի քաղաքացիական հասարակության տեխնիկական կոմիտեում[5]։
1934 թվականին դարձել է Բրիտանական արքայական քանդակագործների միության անդամ։ Պարգևատրվել է Օտտո Բեյթ շքանշանով։ 1956 թվականին հեռանալով Արվեստի դպրոցից տեղափոխվում է Սոուլիհալ քաղաք։
Ուիլյամ Բլոյն իր մահականացուն կնքել է Իտալիայի Տոսկանա մարզի Արեցո քաղաքում, 1975 թվականին։
2010 թվականի դեկտեմբերին իր նախկին ստուդիայի տեղում՝ Սիթի Քոլեջի պատին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ կապույտ վահանակի բացումը[6]։
2010-ի հունվարից Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը աշխատում է քանդակագործի «Պան» աստծո քանդակի վերականգնման աշխատանքների վրա, որը գտնվում է «Aston Hall» - ում։ Բացակայում է քանդակի գլուխը, և նրանք հին լուսանկարներ են փնտրում քանդակի վերակառուցման աշխատանքները կատարելու համար[7]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանք | Վայր |
Ամսաթիվ | Նկար | Կոորդինատներ |
Նշումներ |
---|---|---|---|---|---|
«Բրուքվեյլ պանդոկ» փաբի ցուցանակ | Էրդինգթոն | 1934 | 52°30′50″ հս․. լ. 1°51′27″ ամ. ե.HGЯO | Ներկված քարե ցուցանակ[8] | |
«Որսորդն ու շունը», փաբի ցուցանակ | The Green Man Pub, Հայ Սթրիթ, Հարբորն | 1940 | 52°27′41″ հս․. լ. 1°56′35″ ամ. ե.HGЯO | Ներկված փայտե ցուցանակ[8] | |
«Գրադարանի խորհրդանիշ» | Յարդլի գրադարան | 1938 | 52°27′40″ հս․. լ. 1°48′58″ ամ. ե.HGЯO | ||
«Ապոլլո շատրվան» | Թագադրման պարտեզ, Էդնամ Ռոուդ, Դուդլի | 1939 | 52°30′46″ հս․. լ. 2°05′00″ ամ. ե.HGЯO | Շատրվանի վրայի քանդակ, Մոդելը՝ միջազգային մարմնամարզիկ և բասկետբոլիստ Ֆրեդ Սթարքի | |
Ջոսիա Մեյսոն | Էրդինգթհոն | 1952 | 52°31′54″ հս․. լ. 1°49′30″ ամ. ե.HGЯO | բրոնզե կիսանդրի, վերափոխվել է մարմարե արձանից, որը կառուցված է եղել Ֆրանսիս Ջոն Ուիլյամսոնի կողմից, 1885 թ․, գտնվում է Էդմունդ Սթրիթում, Մեյսոնի անվան քոլեջի հակառակ կողմում[9] | |
«Ճարտարագիտություն», խորաքանդակ | Բերմինգհեմի համալսարանի Մեքենաշինության շենք | 1954 | 52°26′57″ հս․. լ. 1°56′06″ ամ. ե.HGЯO | [8] | |
«Ասկլեպիոս» | Բերմինգհեմի համալսարան, Բժշկական դպրոց | c. 1938 | 52°27′07″ հս․. լ. 1°56′17″ ամ. ե.HGЯO | [8] | |
«Ջոն Սքիրոու Վրայթ» | Բերմինգհեմի Խորհրդարանի շենք | 1956 | 52°28′48″ հս․. լ. 1°54′10″ ամ. ե.HGЯO | բրոնզե կիսանդրի[8] | |
«Սուրբ Ալֆիջ» | Սուրբ Ալֆիջ տարրական դպրոց, Նյու Ռոուդ, Սոուլիհալ | 1959 | 52°24′41″ հս․. լ. 1°46′28″ ամ. ե.HGЯO | վերականգնված 1994-ին[10] | |
«Ջրահարս շատրվան» | Բիրմինգհեմի համալսարան Ուսանողների գիլդիա | 1960 | 52°26′57″ հս․. լ. 1°55′38″ ամ. ե.HGЯO | բրոնզ[8] | |
«Ջրահարս» | Բիրմինգհեմի համալսարան Ուսանողների գիլդիա | 1960 | 52°26′58″ հս․. լ. 1°55′39″ ամ. ե.HGЯO | քարե քանդակ պատի վրա[8] | |
Դեկորացիա | Ջրահարսը (հասարակական տուն), Սփարքհիլ | 1960 | 52°27′25″ հս․. լ. 1°52′08″ ամ. ե.HGЯO | (խորաաքանդակ[8]) | |
Զինանշան | Ատամնաբուժական կլինիկա | 1973 | 52°29′09″ հս․. լ. 1°53′42″ ամ. ե.HGЯO | ապակեպլաստիկ, նոր տեղափոխված[8] | |
Տղամարդու գլուխ | Բերմինգհեմի արքայական նկարիչների հասարակություն | չթվագրված | գաջ[11] | ||
«Քարոզ թռչուններին» | Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի եկեղեցի, Բոնվիլ | 1933 | 52°25′44″ հս․. լ. 1°56′08″ ամ. ե.HGЯO | կաղնու փայտ[8] | |
Առաստաղի տասը վահանակ | Մոզլի դպրոց (հին դահլիճ) | undated | 52°26′26″ հս․. լ. 1°51′52″ ամ. ե.HGЯO | գաջ[12] | |
Արև և դրոշմանկար | Sun ապահովագրական շենք, Բենետս Հիլ | 1927 | 52°28′48″ հս․. լ. 1°54′01″ ամ. ե.HGЯO | Stone bas-relief[8] | |
Հերալդիկ քանդակներ | Սթիլհաուզ Լեյն | 1964 | 52°29′01″ հս․. լ. 1°53′42″ ամ. ե.HGЯO | քարե խորաքանդակ[8]։ | |
«Մայր ու երեխան», «Փոքրիկ երեխան խաղալիս» | Լանքեսթեր Սթրիթ 90, Բերմինգհեմ | 1935 | 52°29′14″ հս․. լ. 1°53′37″ ամ. ե.HGЯO | քարե խորաքանդանդակ[8] | |
«Մայրության» | Կարնեգինի բաօրության ինստիտուտ, Հանթերս Ռոուդ, Հոքլի | 1923-6 | 52°29′50″ հս․. լ. 1°54′55″ ամ. ե.HGЯO | ներկված[8] | |
«Լավ հովիվը» և Լատինական խաչ | Քրիստոսի եկեղեցի, Բրնի Լեյն | 1935 | 52°29′23″ հս․. լ. 1°49′17″ ամ. ե.HGЯO | քարե խորաքանդանդակ[8] | |
Քրիստոսը | Բոլոր Սրբերի եկեղեցի, Քոնիֆորդ Ռոուդ | 1951–5 | 52°29′40″ հս․. լ. 1°46′34″ ամ. ե.HGЯO | քար[8] | |
Առյուծներ շենքի վերնաճակատին և նստած արհեստավորներ | Բարձրագույնգործեր, 186 Սոհո Հիլ | 1922 | 52°30′01″ հս․. լ. 1°55′16″ ամ. ե.HGЯO | քարե խորաքանդակ[8] |
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/223435
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Life of Birmingham sculptor William Bloye commemorated». City College. December 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Ornamental Fountain». National Recording Project. Public Monument and Sculpture Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ "Life of Birmingham sculptor William Bloye commemorated". City College. December 2010. Archived from the original on 21 July 2011. Retrieved 11 December 2010.
- ↑ "The mystery of the headless statue". Birmingham Newsroom. Birmingham City Council. 17 January 2011. Retrieved 17 January 2011.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 Noszlopy, George T. (1998). Public Sculpture of Birmingham including Sutton Coldfield. Public Sculpture of Britain. 2. Liverpool University Press. ISBN 0-85323-682-8.
- ↑ Noszlopy, George T. (2005). Public Sculpture of Staffordshire and the Black Country. Public Sculpture of Britain. 9. Liverpool University Press. ISBN 978-0-85323-999-4.
- ↑ Noszlopy, George T. (2003). Public Sculpture of Warwickshire, Coventry and Solihull. Public Sculpture of Britain. 6. Liverpool University Press. ISBN 0-85323-847-2.
- ↑ RBSA archives, catalogue number B43
- ↑ The Moseleians Association – Moseley School and the work of William Bloye (1890–1975)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բլոյ» հոդվածին։ |
|