Ուիլյամ Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ալոնսո
Ծնվել էհունվարի 29, 1933(1933-01-29)[1]
Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էփետրվարի 11, 1999(1999-02-11)[1] (66 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան և Եյլի համալսարան
Ալմա մատերՓենսիլվանիայի համալսարանի Դիզայնի դպրոց, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Փենսիլվանիայի համալսարան[3]
Գիտական ղեկավարWalter Isard?[3]
Պարգևներ
 William Alonso Վիքիպահեստում

Ուիլյամ Ալոնսո (անգլ.՝ William Alonso, հունվարի 29, 1933(1933-01-29)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - փետրվարի 11, 1999(1999-02-11)[1], Բոստոն, ԱՄՆ[2]), ամերիկացի տնտեսագետ, Ալոնսոյի մոդելի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուենոս Այրեսում, տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1946 թվականին՝ Խուան Դոմինգո Պերոնի ղեկավարության շրջանում, իր հոր՝ Ամադո Ալոնսոյի՝ առաջատար իսպանացի լեզվաբանի հետ միասին, որը այդ ժամանակ նշանակվել էր աշխատանքի Հարվարդի համալսարանում։ 1954 թվականին ստացել է Հարվարդի համալսարանի ճարտարապետության բնագավառի բակալավրի աստիճան, 1956 թվականին՝ Հարվարդի համալսարանի քաղաքային պլանավորման պետական կառավարման մագիստրոսի կոչում, 1960 թվականին՝ Փենսիլվանիայի համալսարանի տարածքաբանության դոկտորական աստիճան[6]։

1960 - 1961 թվականներին Ալոնսոն որպես տնօրեն և ուսուցիչ աշխատել է Ինդոնեզիայի Բանդունգա տեխնոլոգիական ինստիտուտի տարածքային և քաղաքային պլանավորման ֆակուլտետում։

1962 թվականին որպես հրավիրյալ դասախոս աշխատել է Վենեսուելայի Կենտրոնական համալսարանում։

1963 թվականից մինչև 1965 թվականը աշխատել է Հարվարդի համալսարանի Քաղաքային հետազոտությունների կենտրոնում։

Ալոնսոն նաև աշխատել է Յեյլի համալսարանում, Բերկլիի կալիֆոռնիական համալսարանում և Սթենֆորդի համալսարանում։

1964 թվականին ստեղծել է «Տեղադրվածություն և հողօգտագործում» աշխատանքը, որում որոշել է քաղաքային շրջակա տարածաշրջանում հողային ռենտայի ձևավորման մոդելավորված մոտեցումը։ Այդ մոդելը դարձել է քաղաքի տնտեսագիտության հիմնասյուներից մեկը։

1976 թվականին դարձել է Հարվարդի համալսարանի Բնակչության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։

1978 թվականին դարձել է Հասարակական առողջապահության ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ 1983 թվականից մինչև 1984 թվականը եղել է Արվեստների և գիտությունների ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի ղեկավարի պարտականություններ կատարողը։

Ալոնսոն եղել է մի շաք հաստատությունների խորհրդատու և խորհրդական, այդ թվում՝ ԱՄՆ-ի առևտրի նախարարության, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախաարության, բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարության, Համաշխարհային բանկի, ազգաբնակչության շրջանում ՄԱԿ-ի հիմնադրամ և Ֆորդի հիմնադրամ։

1999 թվականի փետրվարի 11-ին 66 տարեկան հասակում Ուիլյամը մահացավ[7]։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ալոնսոն մշակել է քաղաքում և քաղաքամերջ շրջաններում հողի շուկայի մոդելը (Ալոնսոյի մոդել)՝ Թյունենի մոդելի հիմքի վրա՝ հարմարեցնելով այն քաղաքային հողերի շուկային (գյուղականի պես)։ Քաղաքը ներկայացված է որպես «կենտրոնական գործնական շրջան», որի շուրջը բնակեցվում են աշխատողները։ Քաղաքում մրցակցություն է գնում հողի համար, որը տարբեր ձևերով են օգտագործում. գրասենյակներ, խանութներ, բնակարաններ։ Ընկերություններն ու տնային տնտեսությունները (պետությունը չի ընդգրկել իր մոդելի մեջ) ունեն իրենց վարձակալման տոկոսադրույքի գործառույթները, որոնք ցույց են տալիս քաղաքի հարաբերական կենտրոնի տեղակայվածության համար վճարելու պատրաստակամությունը[8]։

Քաղաքներում հողի գինը արագորեն աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ աճը դիտարկվում էր հիմնականում մեծ քաղաքների ծայրամասերում, մինչդեռ կենտրոնում հողի գինը կա՛մ աճում էր աննշան կերպով, կա՛մ ընդհանրապես ընկնում։ Ծայրամասերի գների աճը կապված էր քաղաքից դուրս գտնվող տարածքների նկատմամբ պահանջարկի աճով, որտեղ մերձքաղաքային շրջանների աճը անվանակոչվել էր սուբուրբանիզացիա։ Բացի այդ՝ քաղաքների սահմանները ընդլայնվում ընդլայնվում էին իսկ խտության միջին աստիճանը նվազում էր[9]։

Ալոնսոն առաջարկեց, որ բնակչության՝ քաղաքից հեռանալը կապված էր երկու գործոնների հետ՝ եկամուտների աճով և տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավմամբ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alonso W. A Theory of the Urban Land Market. Papers and Proceedings, Regional Science Association, Vol. 6, 1960, pp. 149–157.
  • Alonso W. Location and Land Use. Towards a General Theory of Land Rent. Cambridge, Massachusetts, 1964, ISBN 978-0-674-53700-2
  • Alonso W. The Economics of Urban Size. Papers and Proceedings of the Regional Science Association, Vol.26 1971, pp. 67–83.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. http://www.regionalscience.org/index.php/awards/rsai-founder-s-medal.html
  6. «HARVARD GAZETTE». 1999 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  7. Ray Hutchison Encyclopedia of Urban Studies // SAGE Publications, Inc. — 2009. — Т. 1. — С. 19-20. — ISBN 978-1412914321.
  8. Занадворов В.С., Занадворова А.В. (2003). «Теория экономики города» (PDF). Москва: ИКЦ Академкнига -272С. ISBN 5-94628-099-6.
  9. Лимонов Л.Э. Региональная экономика и пространственное развитие // М.: Издательство Юрайт. — 2015. — Т. 1. — С. 112-128. — ISBN 978-5-9916-4444-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ալոնսո» հոդվածին։