Ուիթնի Վուլֆ Հերդ
Ուիթնի Վուլֆ Հերդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1989 (33 տարեկան) |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան և Judge Memorial Catholic High School? (2007) |
Մասնագիտություն | գործարար, celebrity և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Bumble? |
Ուիթնի Վուլֆ Հերդ (անգլ.՝ Whitney Wolfe Herd, հուլիսի 1, 1989, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «Bumble» սոցիալական և ժամադրությունների հավելվածի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Tinder» ժամադրությունների հավելվածի համահիմնադիր[1]։
«Bumble» հավելվածը թողարկվել է 2014 թվականին[2], իսկ 2016 և 2017 թվականներին համապատասխանաբար թողարկվել են ընկերներ գտնելու «BumbleBFF» և մասնագիտական ցանցային «BumbleBizz» հավելվածները[3][4]։ Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ ընկերությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլլար[5]։
Ամերիկյան «Business Insider» կայքի կողմից 2014 թվականին ճանաչվել է մինչև 30 տարեկան կանանց մեջ 30 ամենակարևոր կանանցից մեկը[6]։ 2016 թվականին Elle ամսագրի կողմից ճանաչվել է որպես ՏՀՏ ոլորտի ամսագրի կին[7]։ 2017 և 2018 թվականին ընդգրկվել է «Ֆորբսի» մինչև 30 տարեկան կանանց լավագույն 30-ի կազմում[8][9]։ 2017 թվականին համարվել է «Inc» ամերիկյան բիզնես ամսագրի ընդօրինակման արժանի 15 կին ձեռնարկատերերից մեկը[10]։ Պատկերվել է «Ֆորբս»[5], «Fast Company»[11] և «Wired UK»[12] ամսագրերի կազմերի վրա։ 2018 թվականի ապրիլին ընդգրկվել է «Թայմ» ամերիկյան շաբաթաթերթի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում[13]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում հրեա Մայքլ Վուլֆի և կաթոլիկ Քելլի Վուլֆի ընտանիքում[14][15]։ Հաճախել է Judge Memorial Catholic High School մասնավոր ավագ դպրոցը։ Չորրորդ դասարանում սովորելիս ընտանիքը մեկնել է Փարիզ, որտեղ վարժ ֆրանսերեն է սովորել[16]։
Սովորել է Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանում, որտեղ մասնագիտացել է միջազգային հարաբերություններում և հանդիսացել «Kappa Kappa Gamma» ուսանողական միության անդամ[17][18]։ Առաջին կուրսում ուսանել է Փարիզի Սորբոնի համալսարանում[19]։ Դեռևս ուսանողական տարիներին, 20 տարեկանում բամբուկե պայուսակների վաճառքի բիզնես է հիմնել՝ օգնելու նավթի արտազատումից տուժած շրջաններին։ Ընկերակցել է հանրահայտ ոճաբան Պատրիք Աուֆդենկամպի հետ, իսկ պայուսակները հայտնվել են ազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք էին՝ Ռեյչել Զոուին ու Նիկոլ Ռիչին, լուսանկարվել են դրանց հետ[20][21]։ Դրանից հետո Աուֆդենկամպի հետ ներկայացրել է «Քնքուշ սիրտ» կոչվող երկրորդ բիզնեսը․ հագուստի գիծ, որը նվիրված էր մարդկային թրաֆիքինգի ու արդար առևտրի մասին իրազեկության բարձրացմանը[20]։ Ավարտելուց հետո ճանապարհորդել է դեպի հարավարևելյան Ասիա ու աշխատել որբանոցներում[22][23]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Tinder»[խմբագրել | խմբագրել կոդը]
22 տարեկանում միացել է «Hatch Labs» ընկերությանը, որի միջոցով ներգրավվել է «Cardify» նորաստեղծ նախագծին․ վերջինս կյանքի չի կոչվել, սակայն 2012 թվականին Վուլֆը Ռեդ և Քրիս Գուլկզինսկիների հետ միացել է զարգացման թիմին՝ «Tinder» ծանոթությունների հավելվածն ստեղծելու համար[24][25][26]։
Դարձել է «Tinder»-ի մարքեթինգի գծով փոխնախագահը[18][23]։ Նրան է պատկանում հավելվածի անվան առաջադրման գաղափարը, որի համար նա ոգեշնչվել է բոցի լոգոյից ու փոքրիկ պատրույգներից, որոնք օգտագործվում են կրակ վառելու համար[27]։ Նրան է վերագրվում նաև համալսարանական ճամբարներում հավելվածի տարածումն ապահովելն ու օգտատերերի հենք ստեղծելը[28]։ 2014 թվականին մյուս գործադիրների հետ աճող լարվածության պատճառով հեռացել է ընկերությունից, որից հետո ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել սեռական ոտնձգության մեղադրանքով[29]։ Հաղորդվում է, որ համաձայնության գալու համար նրան վճարվել է ավելի քան 1 միլիոն դոլլար[18][30]։
«Bumble»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Տեխաս նահանգի Օստին քաղաքն ու հիմնադրել կինակենտրոն «Bumble» ծանոթությունների հավելվածը[29][23][31]։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերը հավելվածն ունեցել է ավելի քան 15 միլիոն զրույց և 80 միլիոն զույգ[29]։ «Tinder»-ից հեռանալուց հետո գործարար Անդրեյ Անդրեևը կապվել է Վուլֆի հետ՝ առաջարկելով համագործակցել ժամադրությունների հարթակ ստեղծելու շուրջ[32][17][18], որն այսօր հանդիսանում է գլխավորապես «Badoo» ընկերության սեփականությունը[33]։
2017 թվականի նոյեմբերի տվյալներով «Bumble»-ն ունեցել է ավելի քան 22 միլիոն գրանցված օգտատեր[34]։
2019 թվականի սեպտեմբերի տվյալների համաձայն՝ «Tinder» և «Bumble» հավելվածներն ԱՄՆ-ում ժամադրությունների ամենատարածված առաջին և երկրորդ հավելվածներն են եղել՝ համապատասխանաբար 7.9 և 5 միլիոն ամսական օգտագործողների թվով[35]։
2019 թվականի նոյեմբերին «Bumble»-ի մայր ընկերությունը վաճառվել է «The Blackstone Group» մասնավոր բաժնետիրական ընկերությանը, որի համահիմնադիր Անդրեևը հրաժարվել է «Bumble»-ի և դրա քույր ընկերություն «Badoo»-ի ամբողջ մասնաբաժնից։ Վուլֆ Հերդը դարձել է նոր ձեռք բերած 3 միլիարդ դոլլար արժողությամբ և 75 միլիոն օգտատեր ունեցող «MagicLab» ընկերության գործադիր տնօրենը և ստացել ընկերության սեփականության բաժնետոմսերի մոտավորապես 19%-ը[36]։
«Chappy»[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Թագավորությունում ստեղծված «Chappy» ժամադրությունների հարթակը ֆինանսավորվում է հիմնականում «Bumble»-ի և Վուլֆ Հերդի կողմից[37] և «Bumble»-ի նման հանդիսանում է Անդրեյ Անդրեևի սեփականությունն ու զարգանում «Badoo Group»-ի հովանու ներքո[38]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Մայքլ Հերդի հետ[39][40]։ 2019 թվականի դեկտեմբերին զույգն Ինստագրոմում հայտարարել է իրենց առաջնեկի ծննդյան մասին[41]։ Սրանով պայմանավորված՝ 2019 թվականին «Բամբլի» աշխատակիցների համար ծնողական նոր նպաստներ են սահմանվել, այդ թվում՝ բոնուսներ, վճարովի արձակուրդներ և աշխատանքի վերադառնալու ճկուն ժամանակացույց[42]։
2019 թվականին «Ֆորբս» ամսագիրը թոփ 80 «ամենահարուստ ինքնաբավ կանանց» շարքում Հերդին դասել է 72 համարի ներքո[43]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Business Story by Sara Ashley O'Brien, CNN Business Video by Richa Naik and Craig Waxman, CNN։ «She sued Tinder, founded Bumble and now, at 30, is the CEO of a dating empire»։ CNN։ Վերցված է 2020-01-02
- ↑ «How I Built This»
- ↑ Lee Dami (2017-10-02)։ «Bumble launches Bizz, a new mode for professional networking»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է 2020-01-23
- ↑ «Bumble launches BFF, a feature to find new friends»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2020-01-23
- ↑ 5,0 5,1 Clare O'Connor (November 14, 2017)։ «Billion-Dollar Bumble: How Whitney Wolfe Herd Built America's Fastest-Growing Dating App»։ Forbes։ Վերցված է November 17, 2017
- ↑ Kosoff Maya։ «The 30 Most Important Women Under 30 In Tech»։ Business Insider։ Վերցված է 2019-06-19
- ↑ Molly Langmuir (May 13, 2016)։ Meet Elle's 2016 Women in Tech։ Elle
- ↑ «Meet The Consumer Technology 30 Under 30 Class Of 2017»
- ↑ Forbes Releases 2018 Edition of the 30 Under 30 List։ Forbes։ November 14, 2017։ Վերցված է December 31, 2017
- ↑ «15 Female Entrepreneurs to Watch Out For in 2017»
- ↑ Valby Karen (August 28, 2017)։ Bumble's CEO Takes Aim at LinkedIn։ Fast Company։ Վերցված է December 31, 2017
- ↑ Tait Amelia (August 30, 2017)։ Swipe Right for Equality: How Bumble is Taking on Sexism։ Wired UK։ Վերցված է December 31, 2017
- ↑ «Whitney Wolfe Herd: The World’s 100 Most Influential People»։ Time (en-us)։ Վերցված է April 27, 2018
- ↑ «Whitney Wolfe is Bringing Feminism to Your Phone»։ Austin Woman Magazine (en-US)։ 2016-04-01։ Վերցված է 2020-07-14
- ↑ Amanda FitzSimons (2017-11-27)։ «Whitney Wolfe Helped Women Score Dates. Now She Wants to Get Them Their Dream Job»։ ELLE (en-US)։ Վերցված է 2020-03-03
- ↑ Wagman-Geller Marlene (2018-04-15)։ Women Who Launch: Women Who Shattered Glass Ceilings (անգլերեն)։ Mango Media Inc.։ ISBN 978-1-63353-696-8
- ↑ 17,0 17,1 Charlotte Alter (May 15, 2015)։ Whitney Wolfe Wants to Beat Tinder at Its Own Game։ Time
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Hannah Ellis-Petersen (April 12, 2015)։ «WLTM Bumble – A dating app where women call the shots»։ The Guardian
- ↑ Suzannah Ramsdale։ Does Tinder empower women? This woman thinks so…։ Marie Claire
- ↑ 20,0 20,1 Hilary Hirschfeld (November 3, 2010)։ «SMU senior Whitney Wolfe launches second business, clothing line Tender Heart»։ Daily Campus
- ↑ «Meet Bumble chief executive Whitney Wolfe»։ The Washington Post։ October 23, 2015
- ↑ Sarah Thurmond (August 2, 2015)։ «Queen Bee»։ Austin Monthly
- ↑ 23,0 23,1 23,2 Kimya Kavehkar (March 7, 2016)։ «Whitney Wolfe: The Matchmaker»։ Paper Mag
- ↑ Josie Ensor (May 23, 2015)։ «Tinder co-founder Whitney Wolfe: 'The word 'feminist' seemed to put guys off, but now I realise, who cares?'»։ Telegraph
- ↑ Melissah Yang (January 29, 2015)։ «Whitney Wolfe Says Goodbye Tinder, Hello Bumble»։ Los Angeles Business Journal
- ↑ Shontell Alyson։ «What It's Like To Found A $750 Million Startup, Go Through A Sexual-Harassment Lawsuit, And Start All Over By Age 25»։ Business Insider
- ↑ «Whitney Wolfe: The Woman Who Took Tinder To Court – And Came Back Fighting»։ Grazia։ Վերցված է 2020-03-03
- ↑ Tucker Cummings (July 1, 2014)։ «Tinder's Whitney Wolfe: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy
- ↑ 29,0 29,1 29,2 Todd C. Frankel (December 2, 2015)։ «Whitney Wolfe, founder of dating app Bumble, has had quite the year. She just can't discuss parts of it.»։ The Washington Post
- ↑ Kosoff Maya։ «Report: Ousted Tinder Cofounder Settled Her Sexual Harassment Lawsuit Against The Company For 'Just Over $1 Million'»։ Business Insider։ Վերցված է 2020-03-03
- ↑ Bennett Jessica (2017-03-18)։ «With Her Dating App, Women Are in Control»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-03-05
- ↑ Leora Yashari (August 7, 2015)։ Meet the Tinder Co-Founder Trying to Change Online Dating Forever։ Vanity Fair
- ↑ Ryan Mac (January 3, 2017)։ 2017 30 Under 30: Consumer Technology – 28 of 30։ Forbes
- ↑ Clare O'Connor (Nov 14, 2017)։ Billion-Dollar Bumble: How Whitney Wolfe Herd Built America's Fastest-Growing Dating App։ Forbes
- ↑ «U.S. dating apps by audience size 2019»։ Statista (անգլերեն)
- ↑ «Andrey Andreev sells stake in Bumble owner to Blackstone, Whitney Wolfe Herd now CEO of $3B dating apps business»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2020-01-05
- ↑ «6 things you need to know about gay dating app Chappy»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-08-17։ Վերցված է 2020-03-05
- ↑ «Report: Grindr’s Chinese owner Kunlun is selling the dating app after CFIUS raised personal data concerns»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2019-04-05
- ↑ «Whitney Wolfe Herd on Instagram: “❤️happy two years my everything”»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2019-09-17
- ↑ Macon Alexandra (October 5, 2017)։ «Bumble Founder Whitney Wolfe’s Whirlwind Wedding Was a True Celebration of Southern Italy»։ Vogue (անգլերեն)։ Վերցված է 2019-01-07
- ↑ «"Whitney Wolfe Herd on Instagram»։ Վերցված է 23 July 2020
- ↑ «Whitney Wolfe Herd Rethinks Parental Benefits After Pregnancy Announcement»։ Global Dating Insights (en-GB)։ 2019-06-18։ Վերցված է 2019-09-17
- ↑ «2019 AMERICA'S SELF-MADE WOMEN NET WORTH»։ Forbes։ Forbes։ 3 June 2019։ Վերցված է 1 July 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- How I Built This: Bumble(չաշխատող հղում) (audio interview)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուիթնի Վուլֆ Հերդ կատեգորիայում։ |
|