Անդրեյ Անդրեև (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Անդրեև
 
Մասնագիտություն՝ գործարար և համակարգչային գիտնական
Ծննդյան օր փետրվարի 3, 1974(1974-02-03) (50 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան և  Միացյալ Թագավորություն

Անդրեյ Անդրեև (ամբողջական իրական անունը՝ Անդրեյ Վահներովիչ Օհանջանյանց, փետրվարի 3, 1974(1974-02-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և անգլիացի գործարար, Badoo առցանց ժամադրությունների ծառայության, ինչպես նաև այլ SpyLOG, Begun և Mamba ինտերնետ ծրագրերի ստեղծող։ Ընդգրկված է Forbes-2018 աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար[1]։ 2020 թվականին Անդրեյ Անդրեյեվը Forbes-ի ռուսական միլիարդատերերի վարկանիշում ամենաշատ եկամուտներով զբաղեցրեց առաջին տեղը, նախորդ տարում վաստակելով 2,25 մլրդ $ Magic Lab հոլդինգի վաճառքից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում՝ ֆիզիկոս Վագներ Օհանջանյանցի ընտանիքում։ Սեփական դիմումի համաձայն՝ վաղ մանկությունից հետաքրքրություն է ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, ինչի մասին պատմել է 2017 թվականին The Times թերթին տված հարցազրույցում։ Այսպես, Անդրեևի խոսքով՝ արդեն 10 տարի միայնակ ստեղծել է ռադիոէլեկտրոնային սարքավորում, որը թույլ է տվել իրեն շփվել հարևան շրջանի ընկերոջ հետ՝ առանց հեռախոսը օգտագործելու[3]։

18 տարեկանում Անդրեևը լքել է Ռուսաստանը՝ որոշում կայացնելով բարձրագույն կրթություն ստանալ Վալենսիայում, սակայն Վալենսիայի տեղական համալսարանը չի ավարտել՝ Անդրեևի խոսքերով թողել է ուսումը[4]։ 2005 թվականի կեսերից Անդրեյ Անդրեևը հաստատվել է Լոնդոնում[5]։

Փոքրաթիվ հարցազրույցներում գործարարը խոհարարին հիշատակում է որպես իր գլխավոր նախասիրություններից մեկը։ Այսպես, Լոնդոնի միշլենովյան ռեստորանում (Քովենթ Գարդեն շրջան) L’Atelier de Joël Robuchon (շեֆ խոհարար Joël Robuchon) գոյություն ունի «Andrei Style» անունով ապուր[6], որի բաղադրատոմսը Անդրեևն ինքն է մշակել։ Նաև Լոնդոնի Mayfair թաղամասում գտնվող Novikov Restaurant & Bar ռեստորանում, որի սեփականատերը Արկադի Նովիկովն է, գոյություն ունի «Bloody Andrey» կոկտեյլը, որն անվանվել է Անդրեևի պատվին[4]։

Անձնական կյանք, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեևը անձնական կյանքը խնամքով թաքցնում է։ Ընդ որում, ռուսական Elle Russia ամսագրին տված հարցազրույցում խոստովանում է[7], որ ինքը «զբաղված է»՝ նշելով միայն, որ ընկերուհու հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով, այլ ոչ թե Badoo-ում։

Карьера[խմբագրել | խմբագրել կոդը]

«SpyLOG»[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Անդրեևը ստեղծել է SpyLOG ծառայությունը, որն օգնել է վեբ վարպետների հետևել իր կայքերի հաճախելիությանը։ Չնայած այն հանգամանքին, որ SpyLOG-ի թողարկման պահին արդեն գոյություն ուներ Rambler և Mail.Ru, ծառայությունը արագ ձեռք է բերել ժողովրդականություն։ 2018 թվականին Tatler պարբերականին տված հարցազրույցում Անդրեևն իր նախագծի մասին հայտնել է, որ SpyLOG-ի հաշվիչների շնորհիվ վեբ-կայքերի էջերում կարելի է տեսնել, թե որտեղից են օգտատերերը գալիս, որ էջերին են անցնում, որքան ժամանակ են անցկացնում այդ կայքից դուրս, մրցակիցների որ կայքերին են այցելում, ինչ են փնտրում որոնողական համակարգերում, երբ են քնում, երբ արթնանում[4]։

«Begun»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Անդրեևը հիմնադրել է Begun կոնտեքստային գովազդի ծառայությունը, որը հաճախ անվանում էին Google AdWords-ի նախորդը։ Ընկերության հիմնական մասնաբաժինը ռուսական ներդրումային ընկերության կողմից ձեռք է բերվել 2004 թվականին։ Ըստ ԶԼՄ-ների[8] 2008 թվականին Google ընկերությունը մտադիր էր գնել Begun 140 մլն դոլարով։

«Mamba»[խմբագրել | խմբագրել կոդը]

Mamba՝ ծանոթությունների համար նախատեսված սոցիալական ցանց։ Հիմնադրվել է 2004 թվականին և որոշ ժամանակ եղել է իր սեգմենտում ամենահանրաճանաչը ռուս օգտատերերի շրջանում։ Mamba-ում գրանցվել է մոտ 8 մլն մարդ։ Mamba-ի փոքր բաժինը գնվել է 2006 թվականին Ֆինամ և Mail.Ru.App Annie-ի հետազոտության տվյալներով՝ 2017 թվականի արդյունքներով այն Թոփ-10 հավելվածների թվում է, որոնցում ռուսաստանցիներն ամենից շատ գումար են ծախսել[9], նույն ցուցակում է նաև Badoo-ն։

«Badoo»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Անդրեևը գործարկել է Badoo առցանց ծանոթությունների ծառայությունը, որը զգալիորեն տարբերվում էր նման ավանդական ծառայությունից։ Անդրեևը մտադիր էր օգտատերերին ինտերնետ-հարթակ տրամադրել ոչ միայն ռոմանտիկ ծանոթությունների, այլև հասարակ ընկերական շփման համար, ընդ որում՝ բոլորովին անվճար։ Սկզբնապես Badoo-ը նախատեսված էր միայն Իսպանիայի համար, սակայն տարածվեց ամբողջ Եվրոպայում, գրավեց Լատինական Ամերիկան և վերջապես հասավ Ռուսաստան։ 2010 թվականին հայտնվել է սմարթֆոնների համար Badoo առաջին հավելվածը։ Այսօրվա դրությամբ, երբ Badoo-ը համարվում է ծանոթությունների համար աշխարհի խոշորագույն հավելվածներից մեկը, նրա լսարանը կազմում է 372 մլն մարդ, շրջանառությունը՝ տարեկան մինչև 150 մլն դոլար, ծառայությունը գործում է 190 երկրների տարածքում[10][11]։

2011 թվականին Wired ամսագիրը Badoo-ը նկարագրել է[5] որպես զանգվածային երևույթ Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։

Սվայպ հասկացությունը ծանությունների կայքերում առաջին անգամ մշակվել է Badoo-ում։ Այնպես որ, սվայպ աջ (մատի շարժումը էկրանի աջ կողմում) նշանակում է մեկ օգտագործողի համակրանքը մյուսին։ Համապատասխանաբար ձախ սվայպը՝ հետագայում ընտրված օգտատիրոջ հետ շփումը շարունակելու մերժումն է[12]։

2017 թվականին Անդրեևը «ShortList»-ի թղթակցի հետ կիսվել է իր գերխնդրով.գործարարը ցանկանում է մարդկանց երջանիկ դարձնել, այդ իսկ պատճառով ստեղծում է առցանց ծանոթությունների ծառայություններ, որոնք կարող են ոչ միայն օգնել օգտատերերին գտնել սեր, այլև պարզապես հաճելի ժամանակ անցկացնել։

2017 թվականին Badoo ընկերությունը, Facebook-ի և Skyscanner-ի հետ մեկտեղ, Glassdoor-ի վարկածով ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի 20 լավագույն ընկերությունների վարկանիշում, որպես աշխատանքի ամենահարմար վայրերից մեկը. բոնուսներ, խրախուսման համակարգ և վառ երեկույթներ, որոնց մասին լեգենդներ են պտտվում[13]։

2017 թվականին Badoo-ն իրականացրել է ամբողջական վերափոխում՝ բրենդից մինչև ինտերֆեյս։ Հիմնական խնդիրներն էին թարմացնել հավելվածը առանց գործառույթների կորստի, օգտագործել արդիական դիզայն, պարզեցնել ինտերֆեյսը և դարձնել այն ավելի հասկանալի, ինչպես նաև ձևավորել միասնական լեզու և ոճ, որպեսզի ընկերությունը հավասարապես ընկալվի աշխարհի ցանկացած երկրում[14]։

Badoo-ն ունի մի քանի գրասենյակ՝ Լոնդոնում, Մոսկվայում, Օստինում (Տեխաս)[11][15][16]։

«Bumble»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Tinder ընկերության մարքեթինգի գծով նախկին փոխնախագահ Ուիթնի Վուլֆի (Whitney Wolfe) հետ համահեղինակությամբ Անդրեևը գործարկել է Bumble-ը՝ ֆեմինիստական թեքումով ծանոթությունների ևս մեկ հավելված, որը կենտրոնացած է կանանց վրա և ուղղված է ամերիկյան շուկային։ Վուլֆը The Guardian-ի հետ զրույցում Անդրեևին անվանել է[17] իր գլխավոր գաղափարական ոգեշնչողը, բիզնես դաստիարակ և նախագծի ճարտարապետ։

2018 թվականի հունվարին CNBC-ն տեղեկատվություն էր տարածել[18] այն մասին, որ բանակցություններ են ընթանում 1,5 մլրդ դոլարով վաճառքի շուրջ։ Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել ամերիկյան ֆինանսական հոլդինգի՝ Ջեյ Փի Մորգան Չեյզի (JPMorgan Chase) հետ՝ հետագա համատեղ աշխատանքի համար։

«MagicLab»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին Անդրեյ Անդրեյեվը հայտարարեց Magic Lab-ի կազմում Badoo-ի, Bumble-ի, Chappy-ի և Lumen-ի ընդգրկվելու մասին։ Գործարարը նաև 100 մլն դոլար հատկացրեց ստարտափների զարգացման համար[19]։

Նույն տարվա նոյեմբերին Անդրեյեվը հեռացավ MagicLab-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, 2,25 մլրդ դոլարով վաճառեց իր ակցիաների փաթեթը Blackstone Group ընկերությանը, ընդորում հոլդինգի ընդհանուր արժեքը գնահատվել էր 3 մլրդ դոլար[20]։

«Stereo»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սկզբին Անդրեյեվը Badoo-ի բրիտանական գրասենյակի նախկին աշխատակիցների մասնակցությամբ սկսեց զբաղվել Stereo-ի ձայնային եթերների հարթակի մշակմամբ։ Հավելվածը գործառական առումով նման է Clubhouse-ին, բայց թույլ է տալիս լրացուցիչ եթերներ ձայնագրել և ունկդիրներից դոնատներ ստանալ։ Հավելվածի առաջին մեկնարկը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, 2021 թվականի փետրվարին Stereo-ն մեկնարկեց Ռուսաստանում։ Այն հասանելի է iOS-ի և Android-ի համար[21]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Անդրեյ Անդրեյեվը խոստացավ դրա վերականգնման համար փոխանցել Badoo-ի Ֆրանսիայի 22 մլն օգտատերից ապրիլին ստացած եկամուտների 100%-ը[22]։

Կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարողությունը "Forbes" ամսագրի համաձայն[23][24]

Ցուցանիշը 2018 2019 2020 2021 2022 2023
Կարողությունը (մլրդ $) 1,5 2,3 1,8 1,9 2,0 2,0
Տեղը (աշխարհում) 1561 1513 1516
Վայրը (Ռուսաստան) 63 44 52 73 42 64

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Программисты и металлурги: 11 российских новичков в рейтинге Forbes. Андрей Андреев | Миллиардеры» (անգլերեն). Forbes.ru. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  2. «Рейтинг Forbes миллиардеров с наибольшими доходами возглавил основатель сервиса знакомств» (ռուսերեն). Коммерсантъ — новость. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  3. Machell, Ben (2017 թ․ հոկտեմբերի 21). «Meet Andrey Andreev, the man behind Badoo, the world's biggest dating app» (անգլերեն). 0140-0460. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Андрей Андреев: «Разницы между миллионом и миллиардом долларов особо нет — устрицы вкуснее не становятся»». tatler.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 David Rowan How Badoo built a billion-pound social network... on sex // Wired UK : magazine. — 2011-04-25. — ISSN 1357-0978.
  6. «Гик-парад. Андрей Андреев». Собака.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. ««Безопасность женщины — главное»: интервью с создателем приложения Badoo» (ռուսերեն). www.elle.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «"Рамблер" продаст Google рекламную компанию "Бегун"». vesti.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Россия вошла в топ-10 стран по тратам пользователей в Google Play». РБК. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Никита Лихачёв (2017 թ․ հուլիսի 26). «Профиль: Андрей Андреев — Офтоп на TJ». TJ. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 «Андрей Андреев, основатель Badoo: «Мне совершенно комфортно, что меня не узнают в лицо»» (ռուսերեն). ZIMA Magazine. 2018 թ․ մարտի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. Вячеслав Опахин. «Свайпанем немножечко. Почему онлайн-знакомства движутся к женскому контролю и дополненной реальности». hi-tech.mail.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Почему зарплата - не всегда самый мощный мотиватор?» (ռուսերեն). www.sostav.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. Кейс от Badoo: полный редизайн — от бренда до интерфейса
  15. «Как все устроено в лондонском офисе Badoo» (ռուսերեն). Rusbase. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «Офис недели (Москва): Badoo». The Village. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. Featherstone, Emma (2017 թ․ հուլիսի 7). «Whitney Wolfe: 'I'm worried we're alienating the good guys'». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  18. Alex Sherman, Leslie Picker (2018 թ․ հունվարի 23). «Bumble majority owner Badoo looking to sell for about $1.5 billion». www.cnbc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «Andrey Andreev Forms 'Magic Lab' and Invests $100 Million» (անգլերեն). Global Dating Insights — news. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  20. «Расставание с любовью. Почему миллиардер Андреев неожиданно продал Badoo и Bumble» (ռուսերեն). forbes.ru — новость. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  21. «Основатель Badoo объявил о запуске в России сервиса для аудиоэфиров Stereo» (ռուսերեն). ICT.Moscow — новость. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  22. «Հայկական ծագումով ռուս միլիարդատերը միջոցներ կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգնման համար». NEWS.am — նորություններ. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  23. «Андрей Андреев (Оганджанянц)» (ռուսերեն). forbes.ru — профиль. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  24. «Andrey Andreev» (անգլերեն). forbes.com — profile. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]