Ուեյդ Գայտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյդ Գայտոն
Ծնվել է1972[1][2][3][…]
ԾննդավայրՀամոնդ, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ և Hammond, Թանգիպահոա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունԹենեսիի համալսարան և Հանթեր քոլեջ
Մասնագիտություննկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Թեմաներկոնցեպտուալիզմ, Կերպարվեստ[4] և գեղանկարչություն[4]

Ուեյդ Գայտոն (անգլ.՝ Wade Guyton, 1972[1][2][3][…], Համոնդ, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ և Hammond, Թանգիպահոա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4]), աբստրակցիոնիստ և մինիմալիստ նկարիչ։

Գայտոնը ծնվել է Համոնդում, բայց մեծացել է Լեյք Սիթիում։ Ավարտել է Թենեսի համալսարանը (1990-1995) և Հանթերի քոլեջը (1996-1998)։

Վերջին տարիներին նկարիչը հրաժարվել է քանդակագործությունից և կենտրոնացել է կտավներին նկարելու վրա, որը նա ստեղծում է համակարգչով և լայն ձևաչափով թանաքային տպիչով։ Նկարիչը ընտրում է մի թեմա, օրինակ՝ սև ուղղանկյուն, և այն տպում է կտավի վրա, որը պետք է թեքել, որպեսզի այն տեղավորվի տպիչի մեջ։ Աշխատանքի արդյունքում ի հայտ են գալիս ծալված ժապավեններ՝ շրջապատված երկու սև հարթություններով։ Չնայած գործընթացի միօրինակությանը՝ արդյունքը տատանվում է կախված այն բանից, թե տպիչում որքան թանաք է մնացել։ 2004 թվականին Գայտոնն սկսել է գեղանկարներ ստեղծել տպիչի միջոցով։ Դրանից առաջ նա էջեր էր տպում արվեստի հանդեսներից, դրա համար նաև տպիչ էր օգտագործում, բայց շատ ավելի փոքր չափսի։ Առևտրային հաջողությունները նրան թույլ են տվել ձեռք բերել ավելի թանկ սարքավորում։ Նրա գործերից մեկը ՝ սպիտակ տառերով Xs, ընդգրկվել է Ժամանակակից արվեստի թանգարանի «Ի՞նչ է գեղանկարը» ակնարկում՝ Սառա Մորիսի և Գաբրիել Օրոսկոյի աշխատանքների կողքին։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 Galerie Gisela Capitain, Քյոլն
  • 2006 Color, Power & Style, Friedrich Petzel Gallery, Նյու Յորք
  • 2006 Wade Guyton, Haubrokshows, Բեռլին
  • 2006 Empire Strikes Back, (Guyton\Walker), Carpenter Center, Harvard University, Քեմբրիջ
  • 2005 Color, Power & Style, Kunstverein in Hamburg
  • 2005 Galerie Francesca Pia, Bern Gavlak, West Palm Beach Art 36 Statements, Galerie Francesca Pia, Բազել
  • 2005 The Failever of Judgement, Part III, (Guyton\Walker), Greene Naftali Gallery, Նյու Յորք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]