Ուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ուդե
վրաց.՝ უდე
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախեթի
ՇրջանԱդիգենի մունիցիպալիտետ
ՀամայնքՈւդե
ԲԾՄ1220 մետր
Բնակչություն2728[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ 99,3 %, Հայեր 0,4 %[2]
Կրոնական կազմկաթոլիկներ
Տեղաբնականունուդեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 366[3]
Փոստային ինդեքս0300[4]
Ուդե (Վրաստան)##
Ուդե (Վրաստան)

Ուդե (վրաց.՝ უდე), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետի կազմում, Ախալցխա քաղաքից ուղիղ գծով 17 կմ արևմուտք[5]։ Զազալո գյուղի հետ միասին ընդգրկված է Ուդե համայնքի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տեղակայված է Փոցխով գետի ձախ վտակ Քոբլիանի աջակողմում, ծովի մակերևույթից 1070-1260 մ բարձրության վրա[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում գյուղի պատմության մասին քիչ տեղեկություններ են ուսումնասիրված։ Հայտնի է, որ դեռևս 14-16-րդ դարերում գյուղում բնակվում էին առաքելադավան հայեր։ Հետագայում գրեթե ամբողջությամբ գյուղի հայերը դարձել են կաթոլիկ եկեղեցու հետևորդ[5]։

Գյուղի հայ կաթողիկե քահանաներից հիշատակվում են 1842 թվականին Ուդեի հայ կաթողիկե համայնքի քահանա տեր Մխիթարը[5]։ 1909 թվականին հիշվում է հայ կաթողիկե ծխատեր քահանա Ստանիսլավ Կաճկաճյանցը[5][6]։ 1915 թվականին հիշվում է Թովմաս Իգիթխանյանը` որպես հայ կաթողիկ Սուրբ Աստվածամոր եկեղեցու քահանա[5][7]։

1916 թվականին գյուղում գործել է նախարարարական դպրոց, որտեղ ուսանել են 45 աշակերտ (միայն տղաներ)[5][8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1595 թվականի Օսմանյան կառավարության կազմած հարկացուցակի` Ուդեն ունեցել է հայ բնակչություն։ Այդ ցուցակից հիշվում են Սավի որդի Աստվածատուրը, Զատիկի որդի Գրիգորը, նրա որդի Ազարը, նրա եղբայր Անանիան, Շահմիրանի որդի Մանվելը, Ազարի որդի տեր Հակոբը, նրա եղբայր Անանիան, Էմանեթի որդի Աստվածատուրը, Աղդարի որդի Աստվածատուրը, նրա եղբայր Խաչատուրը, Ատոլի որդի Աստվածատուրը և այլն[5][9]։

Գրավոր աղբյուրներում ուդեցի հայերի մասին առավել հաճախ հիշատակվում է 18-րդ դարից[5][10]։

Արդեն 1879 թվականին Ուդեն հիշվում է որպես զուտ հայ կաթոլիկեներով բնակեցված գյուղ[5][11]։

Թվական Թվաքանակ Արական Իգական
1824[5][10] 320 (հայ)
1884[5][12] 964(հայ)
1913[5][13] 2255(հայ) 1200 1055
1915[5][7] 2220(հայ)
1916[5][7] 2439(հայ)[Ն 1] 1293 1146
2002[14] 3505 1707 1798
2014[1] 2728 1299 1429

Համաձայն տարբեր ոլորտների հայ ուսումնասիրողների՝ Ուդեի բնակչությունը էթնիկ հայեր են, ովքեր նախկինում դավանել են հայ կաթոլիկություն[15]։ Մի շարք բժիշկների պնդմամբ՝ Ուդե և Արալ գյուղերում տարածված հայերին բնորոշ երևանյան հիվանդությունը գենետիկ առումով ապացուցվել է, որ բնակիչները հայեր են, քանի որ հիվանդության այդ ձևը հանդիպում է միայն հայերի մոտ[16]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում են գտնվում հայ կաթողիկե Սուրբ Աստվածամայր եկեղեցին, վերջինիս կից Սուրբ Գևորգ մատուռը[5][7][12][17][18][19][20]։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև Սուրբ Սարգիս մատուռը։ Մի շարք այլ հուշարձաններ[5]<ref name="Օրացոյց">:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաձայն մեկ այլ տեղեկագրի` նույն թվականին Ուդեն ուներ 2284 բնակիչ։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014.(վրաց.)
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. საქართველოს სატელეფონო კოდები - „სილქნეტი“. Արխիվացված 2016-03-06 Wayback Machine(վրաց.)
  4. საქართველოს საფოსტო ინდექსები - „საქართველოს ფოსტა“.(վրաց.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Սամվել Կարապետյան (2008). Ախալցխա (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 369. ISBN ISBN 978-99941-875-0-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  6. “Кавказский календарь на 1909 г.”, Тифлис, 1908, с. 204.(ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Օրացոյց եւ պատկեր տօնից, Թիֆլիզ, 1915։
  8. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 65, թ. 31:
  9. გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი..., გვერდი 55-56.(վրաց.)
  10. 10,0 10,1 Հրաւէր ողջմտութեան. Էջմիածին: Պ. Յակոբեան. 1993.
  11. Գ. Նիկողոսեան (1879). «Նամակ Էրիս-Չալայից». Մշակ (N 86): 2. {{cite journal}}: |issue= has extra text (օգնություն)
  12. 12,0 12,1 «Արձագանք», 1885, N 26, էջ 368։
  13. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 316, ց. 1, գ. 26, թ. 9:
  14. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II(վրաց.)
  15. Ջավախքի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր-եկեղեցական խնդիրների շուրջ, Նորավանք հիմնադրամի կայք։
  16. «Դասալիք ջավախքցիները» կոչ են անում երիտասարդներին վերադառնալ և շենացնել Ջավախքը։ hetq.am
  17. Վրաստանի զգային դիվան, ֆ. 204, ց. 1, գ. 957, թ. 1-61:
  18. «Նոր-Դար», 1898, N 196, էջ 1։
  19. Մշակ, 1912, N 67:
  20. “Закавказье”, 1912, N 81, ст. 3.(ռուս.)