Jump to content

Քննարկում:Ուդե

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Gardmanahay, պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր ու համարձակ խմբագրում եք կատարել: Այս և սրա նման վրացական համարվող գյուղերի (Անի, Իվլիտա, Ագարա, Ուռավել, Վարգավ, Նաքալաքև, Սարո, Թմոգվի, Թոք, Խիզաբավրա, Արալ, Բոլաջուր, Ուդե, Խևաշեն և այլն) մասին վաղուց էի կարդացել, բայց հետաքրքիրն այն է, որ ոչ մի գիտական և պաշտոնական հետազոտություն չի կատարվել, որն իրոք ապացուցեր այդ գյուղերի բնակիչների հայ լինելը: Հարցը դժվարացնում է այն հանգամանքը, որ այդ գյուղացիները չեն ընդունում իրենց հայկական ծագումը: Ինչ որ հիմա գրվում է, հիմնված է հին բնակիչների պատմածների, մարդկանց անունների և գյուղերի անվանումների վրա կառուցված ենթադրություններին ու կասկածներին, սակայն լուրջ գիտնականների կամ լուրջ պատմաբանների կողմից ոչ մի ապացույց չկա: Այդ թեման չի ուսումնասիրվել: Ես երբեք չէի համարձակվի Վիքիպեդիայում այդ գյուղերը ներկայացնել` որպես հայաբնակ: Ինչ վերաբերում է Երևանյան հիվանդությանը, պետք է նշեմ, որ բացի հայերից, այդ հիվանդությամբ կարող են տառապել նաև մեր տարածաշրջանի որոշ ազգեր ևս և դա նույնպես ոչինչ չի ապացուցում: Ինչևէ, թեման հետաքրքիր է, բայց ցավոք չապացուցված:--Որոտ (քննարկում) 05:04, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելիս հնարավորինս փորձում եմ հոդվածները գրել կամ բարելավել անաչառության կամ այսպես ասած երրորդ կողմի տեսակետից, այսինքն՝ որևէ նախադասություն ավելացնելիս չեմ առաջնորդվում իմ հայ լինելով, այլ հիմնվում եմ աղբյուրների վրա: Ուդե գյուղի մասին հոդվածը եթե կառուցված լիներ պարզապես վրացական տեսակետի հիման վրա, ապա ակնհայտ կիսատ կլիներ: Կա վարկած, կա աղբյուր, ես էլ ավելացրել եմ, հատկապես, որ այդ աղբյուրը հեղինակավոր է: Ընդհանրապես եթե հոդված գրելիս խմբագիրը իրեն վեր չդասի ազգամիջյան, կուսակցական և այլ հակասություններից, ապա իր գրած հոդվածը կվերածվի քարոզչական գործիքի իր դրական և բացասական հետևանքներով: Շնորհակալություն Ձեզ վրացական թեման զարգացնելու համար: Հետաքրքիր կլինի համագործակցել: Արդյո՞ք ունեք լուսանկարներ Վրաստանի, Աբխազիայի բնակավայրերից:--Գարդմանահայ (քննարկում) 09:32, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, իրոք շատ կցանկանայի համագործակցել և ինչ-որ կերպ օգտակար լինել: Պետք է նշեմ, որ շատ տարիներ առաջ, Վրաստանով ճամփորդելիս, բնակիչների հետ զրուցելու նպատակով կանգ եմ առել Թմոգվի և Նաքալաքև գյուղերում, սակայն ինձ ուղեկցողները պարզապես ինձ շատ էին խնդրում հանկարծ չշոշափեմ ազգային պատկանելիության հարցը, համարելով դա շատ վտանգավոր թեմա` ուղղակի բախումներից զերծ մնալու համար: Ես այն ժամանակ բավականին տաքարյուն էի և ատում էի այդ գյուղացիներին: Երբ ուսումնասիրում ես նման պատմություններ, ապա կարելի է ինչ-որ տեղ հասկանալ մարդու դավանափոխ կամ լեզվափոխ լինելու հանգամանքը, բայց լինել ազգուրաց, դա չափազանց էր: Հատկապես այն, որ շրջապատված լինելով հայաբնակ գյուղերով, կարծես մեկ գիշերվա ընթացքում նրանք ուրացել են իրենց ազգությունը, այն դեպքում, երբ Վրաստանի խորքում կան վրացաբնակ գյուղերով շրջապատված հայկական գյուղեր, որոնք պահպանել են իրենց հայկական ինքնագիտակցությունը: Կարճ կապելու համար ասեմ, որ այն ժամանակ ես լուսանկարում էի այդ գյուղերի եկեղեցիները և գերեզմանոցները ֆոտոժապավենի վրա (զուտ սիրողական), բայց այդպես էլ դրանք չտպեցի թղթի վրա, իսկ ժապավենները (երեք ժապավեն) համարելով արդեն շարքից դուրս եկած, ընդամենը երկու տարի առաջ նետել եմ, որի համար հիմա շատ եմ ափսոսում:--Որոտ (քննարկում) 15:12, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Իրոք ափսոս, ժապավենները կարելի էր վերականգնել: --Գարդմանահայ (քննարկում) 15:30, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]