Լերմոնտ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լերմոնտ Ոսկանյան | |
---|---|
մայիսի 9, 1957 - դեկտեմբերի 27, 1993 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Մոխրաթաղ, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Արցախ |
Քաղաքացիություն | Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Լերմոնտ Ոսկանյան (9 մայիսի, 1957, Մոխրաթաղ, Մարտակերտի շրջան - 27 դեկտեմբերի, 1993), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լերմոնտ Ոսկանյանը ծնվել է 1957 թ. մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Գերմանիայում։ Զորացրվելուց հետո որպես զոդող և տրակտորիստ աշխատել է հայրենի գյուղում։ 1992 թ. ծառայել է Վ.Բալայանի ջոկատում։ Մասնակցել է Չլդրանի, Վաղուհասի, Դրմբոնի, Սարսանգի ջրամբարի, Ալաշանի, Կուսապատի, Մաղավուզի, Հ. Կամարիի, Մատաղիսի, Օմարի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 27-ին՝ 01 պահակակետի 844.9 բարձունքի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լերմոնտ Ոսկանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.