Շվեյցարական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարական թատրոն. Շվեյցարիայում թատերարվեստը զարգացել է միաժամանակ 3 լեզուներով (ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն)։ Պահպանվել են ժողովրդական թատրոնի ավանդույթները։ 16-րդ դարի առաջատար ժանրը դարձել է ժողովրդական դրաման, որն արտահայտել է ժողովրդական շարժման գաղափարները։ Առաջին պրոֆեսիոնալ թատերախմբերը կազմակերպվել են 19-րդ դարի սահմանագծում, Սանկտ Գալլենում, ապա՝ Լոգանում, Ժնևում և այլ քաղաքներում։ Ավելի շատ բեմադրվել են գերմանացի և ֆրանսիացի հեղինակների պիեսներ։ 1940 թվականին, սկսվել է Շվեյցարական թատրոնի վերելքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրամատուրգներ Մ․ Ֆրիշի և Ֆ․ Դյուրենմաթի ստեղծագործությունները թատերական կյանքում աշխուժացում մտցրին։ Առաջատար դիրք է գրավել «Շաուշպիլհաուզ» թատրոնը (հիմնադրվել է 1908, ՑյուրիխումԲազելում գործող թատրոնը, որը ղեկավարում էր Վ․ Դյուգելինը, 1960-ական թվականներին դարձել է առաջադեմ գաղափարների տարածող։ Բ․ Բրեխտի, Ժ․ Անույի, Ֆ․ Դյուրենմաթի ստեղծագործությունների հետ այստեղ բեմադրվել են նաև երիտասարդ սերնդի շվեյցարական դրամատուրգների պիեսները, կազմակերպվել քաղաքական թեմաներով երեկոներ։ Պրոֆեսսիոնալ թատերախմբեր են գործում նաև Մանկտ Գալլենում, Լյուցեռնում, Կուրում, Բիլում և Զոլոտուռնում։ Ֆրանսախոս շրջաններում գործում է 5 խոշոր կոլեկտիվ՝ դրամատիկական կենտրոնը Լոգանում, Կարուժի թատրոնը, ժողովրդական թատրոնը Լա Շո դե Ֆոնում, Կոմեդիայի թատրոնը և «Նուվո թեատր դե պոշ» (Մանրապատումների նոր թատրոնը) Ժնևում։ Լոգանում անց են կացվում միջազգային թատերական փառատոներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 573