Շուշիի քաղաքապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի քաղաքապետ
Շուշիի զինանշանը
Պաշտոնը զբաղեցնում է՝
Արծվիկ Սարգսյան
մայիսի 1, 2013-ից
Գլխավորում էՇուշի քաղաքը

Շուշիի քաղաքապետ, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի շրջկենտրոն Շուշի քաղաքի գործադիր իշխանության ղեկավարը։ Շուշիի քաղաքապետը իրականացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ընդհանուր կառավարումը, համակարգում և վերահսկում է քաղաքապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականների, օգնականների, քաղաքապետի մամուլի քարտուղարի և ենթակա վարչությունների աշխատանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշին Արցախի հնագույն հայկական բնակավայրերից է[1]։ Այն վերածնունդ է ապրել 17-րդ դարից սկսած[1]։ Այդ ժամանակ Շուշիի բերդը հանդիսացել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի (սղնախների) կենտրոն և նշանակալից դեր է խաղացել երկրամասի ազատագրական ուժերի կազմակերպման և հակառակորդին բազմիցս պարտության մատնելու գործում[1]։

Շուշին 1822 թվականից հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը[1][2]։ 19-րդ դարի վերջին բնակչության աճի և մշակույթի տեսակետից, Շուշին՝ Թիֆլիսից և Բաքվից հետո Հարավային Կովկասում համարվում էր երրորդ քաղաքը[1][3]։

Քաղաքապետների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկում ներկայացված են Շուշիի քաղաքապետները։

Նկար Անուն ազգանուն Կառավարման սկիզբ Կառավարման վերջ Պաշտոնի անվանումը Նշում(ներ)
1 Մայոր Դանիելյան 1999 2000 Պաշտոնակատար
1 Ֆելիքս Հակոբյան 2009
2 Կարեն Ավագիմյան մարտ, 2009 ապրիլի 30, 2013
3 Արծվիկ Սարգսյան մայիսի 1, 2013[4] պաշտոնավարում է 2020 թվականի նոյեմեբերի 7-ից քաղաքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հրանտ Աբրահամյան. «ՇՈՒՇԻԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ» (PDF). artsakhlib.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Кавказский календарь» на 1846 г., Тифлись, 1846, с. 54
  3. «Շուշիի ինքնավարությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ 1920թ., կարեւոր դեր է խաղացել քաղաքի կյանքում». aravot.am. 2021 թ․ փետրվարի 1. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  4. «ԼԱՎ ԿԼԻՆԻ՝ ՇՈՒՇԻԻ ԱՆՈՒՆԸ ՄՈՌԱՆԱ, ՈՒ ԷԼ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԻ․ ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ». hraparak.am. 2021 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.