Շոշի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոշի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Արցախ
Անվանված էՇոշ
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Հարությունյան, Ա. Մարգարյան

Շոշի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1990 թվականին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ 1992 թվականի գարնանը Մխիթարաշեն, Կարմիրգյուղ, Սզնեք գյուղերի ջոկատների հիմքի վրա ստեղծվել է Շոշի վաշտը (հրամանատարներ՝ Ա.Հարությունյան, Ա.Մարգարյան), որը 1992 թվականի սեպտեմբերին ընդգրկվել է Ասկերանի ՊՇ-ի (հրամանատար՝ Վ.Բալասանյան, շտաբի պետ՝ Ա.Հարությունյան) առաջին մոտոհրաձգային գումարտակի մեջ (հրամանատար՝ Վ.Սաֆյան)։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին կամ գնդի կազմում մասնակցել է գյուղի, Հադրութի (Տող Ծամձոր, Սարինշեն), Ասկերանի (Դահրավ, Խոջալու, Ասկերան, Նախիջևանիկ), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի (Ումուդլու, Սարսանգի հիդրոհանգույց, Կուսապատ, «Պուշկինյալ» բարձունք), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Աղդամի (Խըդրլու, Չախուրմահլա, Շելլի, Կասումլու, Ղարադաղլու, Փոլադլու, Աղդամ), Կուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա.Հարությունյանը (ջոկատի, վաշտի), Ա.Մարգարյանը (վաշտի)։ Ջոկատից, վաշտից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 3, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 3, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ‏‎ով՝ 3, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալ‏‎ով՝ 53, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 10։ Զոհվել է 13 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։