Շիպիոնե Պուլցոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիպիոնե Պուլցոնե
S Pulzone Autorretrato b 1574.jpg
Ծնվել է1550[1][2][3][…]
ԾննդավայրԳաետա, Լատինա, Լացիո, Իտալիա
Վախճանվել էփետրվարի 1, 1598(1598-02-01)[4][5][6]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Commons-logo.svg Scipione Pulzone Վիքիպահեստում

Շիպիոնե Պուլցոնե (իտալերեն՝ Scipione Pulzone, հայտնի է նաև որպես Իլ Գայետանո, 1550[1][2][3][…], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - փետրվարի 1, 1598(1598-02-01)[4][5][6], Հռոմ, Պապական մարզ), իտալական ուշ վերածննդի նեապոլցի նկարիչ։ Նրա աշխատությունները տարբերվում էին այդ ժամանակների գերիշխող մաներիզմի ուղղությունից։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Հռոմում, չնայած աշխատել է նաև Նեապոլում և Ֆլորենցիայում։ Կարծիք կա, որ նա աշակերտել է Յակոպինո դել Կոնտեի մոտ Հռոմում։

Առավել հայտնի է իր դիմանկարներով։ Նա նկարել է Հռոմի պապ Գրիգոր XIII-ին, կարդինալ Ֆրանչեսկո դե Մեդիչիին, Տոսկանիայի հերցոգին և Էլեոնոր դե Մեդիչիին։ Նրա վրձնին են պատկանում նաև Սան Սիլվեստրոյի՝ Մտահոգություն առաքյալների հետ և Սանտա Մարիայի՝ Խաչելություն կտավները։

Պուլցոնեի Աստվածային նախախնամության Մայրը ստեղծվել է մոտավորապես 1580-ական թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1550 թվականին, Գաետայում։ Վարժվելով Յակոպինո դել Կոնտեի մոտ՝ Պուլցոնեն դարձավ 16-րդ դարի հռոմեացի լավագույն նկարիչներից մեկը։ Նրա աշխատանքներից շատերը, հատկապես՝ կրոնական ուղղվածություն ունեցողնեը, ոգեշնչված էին Գիրոլամո Սիցոլանտե դա Սերմոնետայի ուղղությունից։ Նրա դիմանկարներն աչքի են ընկնում իրենց հստակությամբ՝ համապատասխանելով բարձրաշխարհիկ որակական չափանիշներին։ Պուլցոնեն աշխատել է Նեապոլի և Ֆլորենցիայի պալատներում, ինչպես նաև Հռոմում, որտեղ նա նկարել է Պիուս V-ի և Գրիգոր XIII-ի դիմանկարները։

Պուլցոնեն մահացել է 1598 թվականին, Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Scipione Pulzone
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]