Jump to content

Շինթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինթի
Ենթակատեգորիաթիմային մարզաձև, գնդակով խաղ, հոկեյ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՇոտլանդիա Խմբագրել Wikidata
Ով է կիրառումshinty player Խմբագրել Wikidata

Շինթի (անգլ.՝ shinty, գաել.՝ camanachd, iomain), թիմային սպորտային խաղ մականներով և գնդակով (հանդիպումներն անցկացվում են խոտածածկի վրա)։ Այժմ շինթին տարածված է միայն Լեռնային Շոտլանդիայում, բայց նախկինում այն խաղում էին նաև Անգլիայում[1][2][3]։ Իռլանդիայում շինթիի հետ կապված խաղը հերլինգն է։

Շինթին տափօղակով հոկեյի նախնիներից մեկն է։ Կանադայում շոտլանդացի արտագաղթյալները այն խաղում էին սառույցի վրա Ուինսորում (Նոր Շոտլանդիա) մոտ 1800 թվականին։

Այժմ շինթիի մրցումները պարբերաբար անցկացվում են Շոտլանդիայում, կա ակումբ Լոնդոնում։ Վերջին տարիներին Հյուսիսային Ամերիկայում շինթիի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ 2014 թվականին շինթիի առաջին թիմերը հայտնվեցին նաև Ռուսաստանում։

Շինթին խաղում են յուրաքանչյուրում 12 հոգուց բաղկացած երկու թիմ (ներառյալ մեկ դարպասապահ) Խաղի նպատակն է՝ խփել փոքր չափի գնդակ հակառակորդի դարպասն՝ օգտագործելով մականներ։ Ընդ որում կարելի է օգտագործել մականի երկու կողմերը և հարվածել գնդակին օդում, ինչպես նաև դրա օգնությամբ արգելափակել և գրավել մրցակիցներին։ Ի տարբերություն այլ նմանատիպ խաղերի, շինթիում բացակայում է «բարձրացրած մականի» կանոնը։ Բացի դարպասապահից, խաղացողներից ոչ մեկը իրավունք չունի ձեռքերով խաղալ, իսկ ոտքերով կարող են միայն կանգնեցնել գնդակը, բայց չհարվածել դրան։

Շինթիի հանդիպումը բաղկացած է երկու խաղակեսերից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 45 րոպե։

Շինթի խաղադաշտի երկարությունը 65-75 մետր է, լայնությունը ՝ 128-155 մետր։ Դաշտի կենտրոնում 5 մետր շառավղով շրջան է, որտեղից մրցավարը գնդակը նետում է յուրաքանչյուր խաղակեսի սկզբում և յուրաքանչյուր գոլի գրավումից հետո։ Դաշտի առջևի մասում կա երկու դարպաս ՝ 3,66 մետր լայնությամբ և 3,05 մետր բարձրությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Scottish Mining Website. «Mining Folk of Fife - Scottish Mining Website». Scottishmining.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  2. «The Early Years of Scottish Football». www.valeofleven.org.uk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Dictionary of the Scots Language:: SND:: Shinty n». Dsl.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Lyons, Beverley (2009 թ․ սեպտեմբերի 8). «Live last night: Billy Connolly @ Usher Hall, Edinburgh». Daily Record (Scotland). Edinburgh. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինթի» հոդվածին։

«Официальный сайт федерации шинти». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին.(անգլ.)