Շիբամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիբամ
Shibam.jpg
Տեսակքաղաք
ԵրկիրFlag of Yemen.svg Եմեն
ՎարչատարածքShibam District?
ԲԾՄ683 մետր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Շիբամ կամ Շիբամ Հադրամաութ, (արաբ․՝ شِـبَـام حَـضْـرَمَـوْت‎‎)[1][2], քաղաք Եմենի Հադրամաութ մուհաֆազայում։ Շիբամը մի քանի անգամ եղել է Հադրամաութի թագավորության մայրաքաղաք։ Շիբամ հայտնի է իր անհամեմատելի ճարտարապետությամբ, որի շնորհիվ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[3][4]։ 1982 թվականից Շիբամը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ[5]։

Շիբամը Եմենի տեսարժան վայրերից մեկն է։ 1930-ական թվականներին Եմենով շրջագայող գերմանացի լրագրող Հանս Հելֆրիցի թեթև ձեռքով Շիբամը մինչ այժմ կոչվում է «երկնաքերների քաղաք» կամ «Անապատի Մանհեթեն»[5]։ Շիբամը հաճախ անվանում են «աշխարհի երկնաքերների ամենահին քաղաք»։ Այն նաև քաղաքաշինության ամենահին օրինակն է՝ հիմնված ուղղահայաց շինարարության սկզբունքի վրա[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հնագույն քաղաքը հայտնվել է մոտ 2 հազար տարի առաջ Հադրամաութ մուհաֆազա չորացրած գետի հովտում։ Ամրոցի պատերի ներսում ամրացված քաղաքը կարող էր աճել միայն դեպի վեր։ Իր պատմության ընթացքում քաղաքը մեկից ավելի անգամ ծառայել է որպես բազմաթիվ էմիրների և սուլթանների մայրաքաղաք, որոնք հայտնվել և անհետացել են անապատում։

Քաղաքը ուղղահայաց շինարարության ամենավառ օրինակն է։ Շիբամի տները, որոնք շրջապատված են 16-րդ դարի պարիսպով, աշտարակներ են, որոնք տեղակայված են միմյանց շատ մոտ։ Քաղաքի որոշ տներ նույնիսկ միմյանց հետ կապված են փոքր պատշգամբներով, ինչը հնարավորություն է տվել հարձակումների ընթացքում մեկ տնից մյուսը տեղափոխվել։ Շիբամը Եմենի գրեթե միակ քաղաքն է ամրոցատիպ Ք.ա 5-րդ դարի նախաիսլամական թագավորություններից[5]։

Շիբամը ունի աշխարհի ամենաբարձր կավե շինությունները, դրանցից մի քանիսի բարձրությունը 30 մ և ավելի[7]։ Շիբամի բոլոր տները կառուցված են կավե աղյուսներից, մոտ 500 տուն կարելի է համարել բազմահարկ, քանի որ հարկերի քանակը 5-11 է[3]։ Յուրաքանչյուր հարկում մի բնակարան է, որը զբաղեցնում է մեկ ընտանիք[6]։ Այս կառույցը նախատեսված էր քաղաքի բնակիչներին պաշտպանել բեդվինների արշավանքներից։ Տների պատերի միջին բարձրությունը 20-25 մ է, պատերը աստիճանաբար թեքվում են դեպի վեր։ Շիբամի ամենաբարձր տունը 11 հարկանի է, իսկ 5-7 հարկանին ավելի տարածված էր։

Քաղաքը շրջապատված էր պարիսպներով, իսկ ներսում կառուցվեցին բարձրահարկ շենքեր։ Շիբամը հավանաբար, քաղաքաշինության պատմության պլանավորված զարգացման առաջին օրինակներից է, որը հիմնված է ուղղահայացության սկզբունքի վրա։ Շենքերի գտնվելու վայրը և դրանց բարձրությունը կարգավորվում են այնպես, որ յուրաքանչյուր տուն-աշտարակ ստանա մոտավորապես նույն քանակությամբ արևի լույս։ Ամբողջ քաղաքով անցնում է բավականին լայն պողոտա, որտեղից հեռանում են բազմաթիվ փողոցներ և երթուղիներ։ Ամենա նեղը ունի 2 մ լայնություն։

Շինության համար նյութը հանդիսանում էր, մադարը կավե աղյուսը, որ չորացնում էին արևի տակ և կառուցում էին իրենց տները։ Եմենի ծայրաստիճան չոր կլիմայի պատճառով կավե տան միջին տևողությունը 2-3 դար է։ Շիբամի ամենահին տունը թվագրվում է 1609 թվականից, մինչդեռ տների մեծ մասը կառուցվել է 1880-1915 թվականներին[5]։

Քաղաքը բազմիցս ավերվել է ջրհեղեղներից։ 2008 թվականի հոկտեմբերին Հադրամաութում և մասնավորապես, Շիբամում տեղի ունեցավ ուժեղ ջրհեղեղ, որի հետևանքով զոհվեց մի քանի տասնյակ մարդ և ավերվեց քաղաքի տների որոշ մասը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин Павел Вячеславович Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. مدينة شبام حضرموت "شيكاغو الصحراء"։ Al-Bayan (Arabic)։ 30 July 2012։ Վերցված է 22 March 2018 
  2. بلدة شبام حضرموت։ Mawdoo3.com (Arabic)։ 6 April 2017։ Վերցված է 22 March 2018 
  3. 3,0 3,1 Helfritz, Hans (April 1937), «Land without shade», Journal of The Royal Central Asian Society 24 (2): 201-16 
  4. Сайт всемирного наследия
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Достопримечательности и города Йемена. Шибам, Хадрамаут // Йеменский клуб, ноябрь 2008
  6. 6,0 6,1 Old Walled City of Shibam, UNESCO World Heritage Centre
  7. Shipman, J. G. T. (June 1984), «The Hadhramaut», Asian Affairs 15 (2): 154-62