Շեքեթ Մամեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շեքեթ Մամեդովա
S mammadova2.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Şövkət Həsən qızı Məmmədova
Ծնվել էապրիլի 18, 1897(1897-04-18)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 8, 1981(1981-06-08) (84 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
ՇրջանավարտՄիլանի կոնսերվատորիա

Շեքեթ հասան քիզի Մամեդովա (ադրբ.՝ Şövkət Məmmədova, ապրիլի 18, 1897(1897-04-18), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1981(1981-06-08), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային երգչուհի (լիրիկակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1938)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917-1921 թվականներին սովորել է Կիևի կոնսերվատորիայում, 1927-1929 թվականներին կատարելագործվել Միլանում և Փարիզում։ 1922-1948 թվականներին Ախունդովի անվան ադրբեջանական օպերայի և բալետի թատրոնի մենակատարումի։ Մամեդովան Անուշի (Արմեն Տիգրանյանի «Անուշ») առաջին դերակատարն է ադրբեջանական երաժշտական թատրոնում։

Մամեդովայի երգացանկում հայերեն կատարմամբ տեղ են գտել «Կռունկ», «Առ սիրուհիս» և այլ հայկական երգեր։ Համերգներով ելույթներ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում, Ֆրանսիայում, Իրանում։ Կազմակերպել է ադրբեջանական առաջին թատերական տեխնիկումը (1923 թվական), հանրապետական նոտային հրատարակչությունը (1924 թվական)։ 1945 թվականից դասավանդել է Ադրբեջանական կոնսերվատորիայում (1949 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ադրբեջանի երաժշտական թատրոնի զարգացման ուղիները» (1931)։

Ադրբեջանական ԽՍՀ I-IV գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 191 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Мамедова, Шовкет Гасан кызы