Շերի Սոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերի Սոմ
Sherri saum.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 1, 1974(1974-10-01)[1] (47 տարեկան)
Ծննդավայր՝Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Ազգություն՝աֆրոամերիկացի
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել
IMDb։ID 0766708

Շերի Սոմ (անգլ.՝ Sherri Saum, հոկտեմբերի 1, 1974(1974-10-01)[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» սերիալում Վանեսի Հարթի՝ տեղացի լրագրողի, ինչպես նաև «Մի կյանք ապրելու համար» սերիալում Քերի Ռեյնոլդսի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերի Սոմը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 1-ին Դեյթոնում (Օհայո, ԱՄՆ)՝ աֆրոամերիկացի հոր և գերմանացի մոր ընտանիքում։ Մանկությունը անցկացրել է հայրենի նահանգում, որտեղ ավարտել է Բարձրագույն դպրոցը։ Դեռևս դպրոցում սկսել է ուսումնասիրել դրամատուրգիա և խաղալ ներկայացումներում։ 18 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք։ Այնտեղ շարունակել է իր ուսումը «հոգեբանություն» մասնագիտությամբ, պայմանագիր է կնքել մոդելային գործակալներից մեկի հետ, նկարահանվել է կատալոգների և ամսագրերի համար։ Մոդելի կարիերան համատեղվել է դերասանուհու կարիերայի հետ․ առաջին քայլերը Սոմն արել է՝ նկարահանվելով երաժշտական տեսահոլովակներում և ֆիլմերի էպիզոդներում։ Այսպես, օրինակ, 1993 թվականին ստացել է ոչ մեծ դեր «Անպատշաճ առաջարկներ» մելոդրամայում, չնայած ֆիլմի տիտրերում նշված չէր։

1997 թվականին Սոմը հայտնվել է «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» հեռուստասերիալի փորձերին։ Այնտեղ ծանոթացել է Թիմոթի Ադամսոնի՝ նկարահանման հրապարակի իր ապագա գործընկերոջ հետ։ Պարզվել է, որ նրանք ապրել են հաևանությամբ, ունեն մի քանի ընդհանուր ընկերներ, երկուսն էլ աշխատում են որպես մոդել, բայց նախկինում երբեք իրար չեն հանդիպել։ Ավելի ուշ, երբ նկարահանումները ընթանում էին ամբողջ հոսքով, երկու դերասանների ընկերությունը վերաճել է ավելի մեծ բանի և զույգը սկսել է հանդիպել։ Սոմը ստացել է Վանեսայի՝ սկսնակ և տեղական մամուլի ագրեսիվ լրագրողի դերը։ Թիմոթի Ադամսը ստացել է Քեյսի՝ տեղացի լողափային փրկարարի դերը։ Նրանց հերոսների համատեղ տեսարանները եղել են հազվադեպ, և ուշ Շերին խոստովանել է, որ մեծ հաճույքով կփոխանակեր իր դերը դերասանուհի Քելի Հույի հետ, որի կերպարը սյուժեով ավելի մոտ է եղել Ադամսի հերոսի հետ։

2001 թվականին «Մի կյանք ապրելու համար» հեռուստասերիալի նկարահանումներին Սոմը ծանոթացել է արհեստանոցի իր գործընկերոջ՝ դերասան Քամար Դե Լոս Ռեյսի հետ, որը ծագումով Պուերտո Ռիկոյից էր, որի հետ նա շուտով ամուսնացել է։ Սոմը հաճախակի էր հյուր «Օրենք և կարգ․ Հանցավոր մտադրություն», «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի», «Բամբասկոտը», «Հերոսները», «Մեմֆիս Բիթ», «Խաբիր ինձ» և «Հետաքննություն մարմնի վրա» սերիալներում։

2013 թվականին Սոմը խաղացել է գլխավոր դեր «Ֆոսթերները» սերիալում, որը պատմում էր նույնասեռ զույգի և նրանց երեխաների մասին[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 26-ից Շերին ամուսնացած է դերասան Քամար Դե Լոս Ռեյսի հետ։ Ամուսիններն ունեն երկվորյակ որդիներ՝ Ջոնս Դե Լոս Ռեյսը և Մայքլ Դե Լոս Ռեյսը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1999 ս Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները Sunset Beach Վանեսա Հարթ
2000-2000 ս Ընկերուհիները Girlfriends Անժելա Անդերսոն
2001-2001 ս Հմայվածները Charmed Արիել
2001-2003 ս Մի կյանք ապրելու համար One Life to Live Քերի Ռեյնոլդս
2003 ֆ Տան որոնումներով Finding Home Քենդես
2005-2005 ս Օրենք և կարգ։ Երդվյալ ատենակալներ Law & Order: Trial by Jury Թիֆանի Ջեքսոն
2006-2006 ս Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Lydia Wyatt
2006-2006 ս Պրոդյուսեր Love Monkey Daria - Temp
2007-2007 ս Փրկիր ինձ Rescue Me Նատալի
2007-2007 ս Ամերիկացի կանայք Army Wives Վանեսա Քելսինգ
2009-2009 ս Բուժում In Treatment Բես
2009-2009 ս Հանցագործության վայրը՝ Մայամի CSI: Miami Կարեն Բալարդ
2009-2010 ս Բամբասկոտը Gossip Girl Հոլանդ Քեմբլ
2010-2010 ս Հերոսները Heroes Քեյթ Բենեթ
2010-2010 ս Մեմֆիս Բիթ Memphis Beat Մելինդա Քոնոր
2010-2010 ս Խաբիր ինձ Lie to me Քելիս Մաքալիսթեր
2011-2011 ս Միայն Ճիշտը The Whole Truth Դոկտոր Քրիսթի Թերներ
2011-2011 ս Հետաքննություն մարմնի վրա Body of Proof Nina Wheeler
2011 ս Անմոռանալի Unforgettable Ռոսառիա Սանչես
2011 ս Վրեժխնդրություն Revenge Դոնա
2013-2018 ս Ֆոսթերները The Fosters Լենա Ադամս
2015-2015 ս Ինչպես խուսափել սպանության համար պատժից How To Get Away With Murder Թեյա Ռենդոլֆ
2014-2018 ս Գրադարանավարները The Librarians Քարլա

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական — Ցերեկային «Էմմի» մրցանակի անվանակարգ «Լավագույն երկրորդ պլանի սկսնակ դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում՝ «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները»
  • 2002 թվական — Ցերեկային «Էմմի» մրցանակ, երկրպագուների հատուկ մրցանակ՝ Fan Award, «Հեռուստասերիալում լավագույն զույգ» կատեգորիայում՝ «Մի կյանք ապրելու համար» սերիալում Քամար Դե Լոս Ռեյսի հետ համատեղ դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Nellie Andreeva (24 сентября 2012)։ «Teri Polo & Sherri Saum To Star In Jennifer Lopez’s ABC Family Pilot ‘The Fosters’»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2013-04-19 
  3. «Sherri Saum Welcomes Twin Sons John Rubén and Michael Luís»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-14-ին։ Վերցված է 2020-07-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]