Փրկիր ինձ
Ժանր | հումորային դրամա |
---|---|
Թեմա | անհաջող ընտանիք |
Ստեղծող | Դենիս Լիրի |
Երկիր | ![]() |
Գլխավոր դերերում | Դենիս Լիրի, John Scurti?, Դենիել Սանժատա, Միք Լոմբարդին, Steven Pasquale?, Անդրեա Ռոտ, Քելլի Թորն, Adam Ferrara?, Larenz Tate?, James McCaffrey? և Dean Winters? |
Երաժշտություն | Christopher Tyng? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | 93 |
Էկրաններին է | հուլիսի 21, 2004-ից սեպտեմբերի 7, 2011-ը |
Հեռուստաալիք | FX |
Դիստրիբյուտոր | Sony Pictures Television և Hulu |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
«Փրկիր ինձ» (անգլ.՝ Rescue Me), ամերիկյան դրամատիկական սերիալ՝ կատակերգության տարրերով: Շոուն հրապարակվել է FX ալիքով 2004 թվականի հուլիսի 21-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 7-ը։ Սյուժեի կենտրոնում Նյու Յորքի հրշեջների բրիգադի` "Ladder 62" / "Engine 99"ստորաբաժանումների պրոֆեսիոնալ և անձնական կյանքն է:
Սերիալի հեղինակներն են Դենիս Լիրին և Պիտեր Թոլան։ Վերջինս նաև զբաղեցրել է գործադիր պրոդյուսերի և առաջատար սցենարիստի պաշտոնը։ Սերիալի արտադրությամբ զբաղվել են Cloudland Company, Apostle, DreamWorks Television և Sony Pictures Television կազմկակերպությունները։
Ռուսաստանում սերիալը հեռարձակվել է СТС և Домашний ալիքներում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը՝ վաստակավոր հրշեջ Թոմի Գեվինը (Դենիս Լիրի) իր ընտանիքի և գործընկերների հետ փորձում է վերապրել սեպտեմբերի 11-ի ողբերգության հետևանքները, երբ զոհվել են նրանց հրշեջ ընկերները, որոնց թվում էր Թոմիի զարմիկը՝ Ջիմի Քիֆը: Գեվինը տեսնում է նոր մահացած մարդկանց հոգիները և մշտապես այցելվում է իր բարեկամների ուրվականների կողմից։ Բացի այդ, Թոմին բարդ բնավորություն ունեցող մարդ է, մարդկանց մանիպուլյացիայի սիրահար, ինչպես նաև հարբեցող: Չնայած իր բազմակողմանիությանը մարդկանց հետ հարաբերություններում, նրա հարազատներից և ընկերներից շատերը Թոմիին համարում են եսասեր: Հետ չեն մնում նաև քաղաքի բնակիչները, ովքեր հրշեջներին մեկ գովում են, մեկ մեղադրում են դատարանում սեփական կյանքը փրկելու համար, մեկ կողոպտում են, առևանգում երեխաներին:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դենիս Լիրի — Ավագ հրշեջ Թոմի Գեվին
- Ջոն Սկուրտի— Լեյտենանտ Քենեթ " Լու " Շի
- Դանիել Սանժատա — Հրշեջ / լեյտենանտ Ֆրանկո Ռիվերա
- Սթիվեն Պասկուալե — Հրշեջ Շոն Գերիտի
- Մայք Լոմբարդի — Հրշեջ Մայք Սիլեթի
- Անդրեա Ռոտ — Ջանեթ Գեվին
- Քելլի Թորն — Շեյլա Կիֆ
- Ջեք Մակգի — Հրշեջների ղեկավար Ջերի Ռայլլին (1-4 սեզոններ)
- Դայան Ֆար — Հրշեջ Լորա Մայլզ (1-2 սեզոններ)
- Թաթում Օ’Նիլ — Մեգի Գեվին Գերիտի (2-7 սեզոններ)
- Դին Ուինթերս — Ջոնի Գեվին
- Ադամ Ֆերարա — Հրշեջների ղեկավար Ուիլյամ "Նիդլզ" Նելսոն (3-7 սեզոններ)
- Լորենց Թեյթ — Հրշեջ Բարթ "Սև Շոն" Ջոնսթոն (4-7 սեզոն)
Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նատալի Դիսթլեր — Քոլին Գեվին
- Օլիվիա Կրոկիչիա — Քեթի Գեվին
- Ջեյմս ՄակԿաֆրի — Ավագ հրշեջ Ջիմի Կիֆ
- Ռոբերտ Ջոն Բերկ — Միկի Գեվին
- Լենի Քլարկ — Թեդի Գեվին
- Մայքլ Մալերին — Ռոն Պեռոլի
- Ջերի էդլեր — Սիդնի Ֆայնբերգ
- Չարլզ Դերնինգ — Քոնոր Գեվին
- Թերի Սերպիցո — էդի Գեվին
- Պեթի Դ’Արբանվիլ — Էլլի
- Մորա Թիրնի — Քելի ՄակՖի
Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արթի Լենգ
- Սյուզան Սարանդոն
- Մայքլ Ջեյ Ֆոքս
- Դեսմոնդ Հարինգթոն
- Մարիսա Թոմեյ
- Ջինա Գերշոն
- Պիտեր Գալախեր
- Ջենիֆեր Էսպոզիտո
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի բացման էպիզոդներում հնչում է "C' mon c 'mon" երգի կարճ տարբերակը The Von Bondies խմբի կատարմամբ: Երգը բազմաթիվ այլ ստեղծագործությունների հետ միասին ընտրել է Դենիս Լիրիի որդին։ Գործիքային երաժշտությունը և եզրափակիչ էպիզոդների թեման գրել է կոմպոզիտոր Քրիստոֆեր Թինգը, ով Լիրիի հետ աշխատել է "The Job" շոուի վրա։ Դրվագների մեծ մասը ավարտվում է երաժշտության տակ փոխվող տեսարաններով։ Պաշտոնական սաունդթրեքը վաճառքի է հանվել 2006 թվականի մայիսի 30-ին։
Մայք Լոմբարդիի խմբի երգը՝ "Apache Stone" —ը, մի քանի անգամ հնչել է սերիալում, չնայած շոում կատարողներն իրենք չեն հայտնվել։
Թողարկվելը DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]
"Sony Pictures Home Entertainment" ընկերությունը զբաղվում է 1, 2 և 4 տարածաշրջանում սերիալի թողարկմամբ։ Բոլոր 7 եթերաշրջանները դուրս են եկել առաջին տարածաշրջանում DVD-ով, 1-3 եթերաշրջանները երկրորդ և չորրորդ շրջաններում: 3-րդ եթերաշրջանը նաև թողարկվեց Blu-ray-ում:
Անվանում | Պրեմիերա | Էպիզոդների քանակը | DVD-ով թողարկվելը | Blu-ray-ով թողարկվելը | ||
Առաջին շրջան | Երկրորդ շրջան | Չորրորդ շրջան | ||||
The Complete First Season | 2004 | 13 | 2005 թվականի հունիսի 7 | 2006 թվականի փետրվարի 20 | 2006 թվականի փետրվարի 8 | չի նախատեսվել |
The Complete Second Season | 2005 | 13 | 2006 թվականի մայիսի 9-ը | 2007 թվականի հունվարի 29 | 2006 թվականի սեպտեմբերի 27 | չի նախատեսվել |
The Complete Third Season | 2006 | 13 | 2007 թվականի հունիսի 5 | 2009 թվականի հունիսի 8 | 2009 թվականի մարտի 11 | 2007 թվականի հունիսի 5 |
The Complete Fourth Season | 2007 | 13 | 2008 թվականի հունիսի 3 | TBA | 2010 թվականի օգոստոս | TBA |
Season 5, Volume 1 | 2009 | 11 | 2009 թվականի սեպտեմբերի 1 | TBA | TBA | TBA |
Season 5, Volume 2 | 2009 | 11 | 2009 թվականի դեկտեմբերի 8 | TBA | TBA | TBA |
The Complete Fifth Season | 2009 | 22 | 2010 թվականի հունիսի 1 | TBA | TBA | TBA |
The Sixth Season & The Final Season | 2010/2011 | 19 | 2011 թվականի սեպտեմբերի 13 | TBA | TBA | TBA |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.moviepilot.de/serie/rescue-me (գերմ.) — 2006.
- ↑ https://www.fernsehserien.de/rescue-me-us (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(անգլ.)
|