Շեյկ Նդոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյկ Նդոյե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սենեգալ և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1986(1986-03-29)[2] (38 տարեկան)
Ծննդավայր Rufisque, Դակար, Սենեգալ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Անժե
Համար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2009 Սենեգալ Յակաար ? (?)
2009—2012 Ֆրանսիա Էպինալ 72 (17)
2012—2015 Ֆրանսիա Կրետեյ 107 (32)
2015—2017 Ֆրանսիա Անժե 65 (14)
2017—2018 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 37 (0)
2018— Ֆրանսիա Անժե 0 (0)
Ազգային հավաքական
2014— Սենեգալ Սենեգալ 24 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 օգոստոսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3 հուլիսի, 2018

Շեյկ Նդոյե (ֆր.՝ Cheikh N'Doye, մարտի 29, 1986(1986-03-29)[2], Rufisque, Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, «Անժե» ակումբի և Սենեգալի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նդոյեն «Յակաար» ակումբի սան է։ 2009 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Էպինալ»։ 2012 թվականին Շեյկ Նդոյեն պայմանագիր է կնքել «Կրետեյ» ակումբի հետ։ Օգոստոսի 3-ին՝ «Սերկլ Ատլետիկ» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Օգոստոսի 17-ին՝ «Շերբուր» ակումբի դեմ խաղում, Նդոյեն խփել է իր առաջին գոլը «Կրետեյի» կազմում[4]։ Մրցաշրջանի արդյունքում Շեյկը թիմին օգնել է անցնել ավելի բարձր դիվիզիոն։ Օգոստոսի 2-ին՝ «Նիմ» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը Լիգա 2-ում[5]։

2015 թվականի ամռանը Նդոյեն տեղափոխվել է «Անժե»։ Օգոստոսի 8-ին՝ «Մոնպելիե» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[6]։ Օգոստոսի 22-ին կայացած «Գազելեկ» ակումբի դեմ խաղում Շեյկ Նդոյեն խփել է իր առաջին գոլը «Անժեի» կազմում[7]։

2017 թվականի ամռանը Նդոյեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել անգլիական «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի հետ[8]։ Օգոստոսի 5-ին կայացած «Իպսվիչ Թաուն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 31-ին կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Շեյկ Նդոյեն կատարել է իր նորամուտը Սենեգալի հավաքականի կազմում[10]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։ 2017 թվականին Նդոյեն մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը Գաբոնում։ Մրցաշարում նա մասնակցել է Զիմբաբվեի[11] և Ալժիրի[12] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Նդոյեն մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ճապոնիայի[13] և Լեհաստանի[14] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Սենեգալի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1 31 մայիսի, 2014 Նուևո Գասոմետրո, Բուենոս Այրես, Արգենտինա Կոլումբիա Կոլումբիա 2:2 2:2 Ընկերական խաղ
2 12 նոյեմբերի, 2016 Փիթեր Մոկաբա, Պոլոկվանե, ՀԱՀ Հարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ 1:2 1:2 ԱԱ-2018 որակավորման փուլ
3 7 հոկտեմբերի, 2017 Ազգային մարզադաշտ, Պրայա, Կաբո Վերդե Կաբո Վերդե Կաբո Վերդե 0:2 0:2 ԱԱ-2018 որակավորման փուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.unfp.org/joueur/cheir-ndoye-17629/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Կրետեյ VS. Սերկլ Ատլետիկ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 3.
  4. «Կրետեյ VS. Շերբուր 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 17.
  5. «Նիմ VS. Կրետեյ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 2.
  6. «Մոնպելիե VS. Անժե 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8.
  7. «Գազելեկ VS. Անժե 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22.
  8. «Cheikh N'Doye: Birmingham City sign Senegal international midfielder». BBC Sport. 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Իպսվիչ Թաուն VS. Բիրմինգհեմ Սիթի 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 5.
  10. «Կոլումբիա VS. Սենեգալ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 31.
  11. «Սենեգալ VS. Զիմբաբվե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  12. «Սենեգալ VS. Ալժիր 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 23.
  13. «Ճապոնիա VS. Սենեգալ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  14. «Լեհաստան VS. Սենեգալ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյկ Նդոյե» հոդվածին։