Շարլ Մյունշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարլ Մյունշ
Բնօրինակ անուն Charles Munch
Ծնվել է սեպտեմբերի 26, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2]
Ստրասբուրգ[3]
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 6, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][2] (77 տարեկանում)
Ռիչմոնդ[3]
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դիրիժոր, համալսարանի պրոֆեսոր և Կոնցերտմայստեր
Գործիքներ Ջութակ
Գործունեություն 1919-1967

Շարլ Մյունշ (ծննդյան ազգանունը՝ Մյունխ, ֆր.՝ Charles Munch, սեպտեմբերի 26, 1891[1][2], Ստրասբուրգ[3] - նոյեմբերի 6, 1968[3][2], Ռիչմոնդ[3]), ֆրանսիացի դիրիժոր և ջութակահար:

Եղել է Ստրասբուրգի քաղաքային նվագախմբի (1919) և Գևանդհաուզի (1923) կոնցերտմայստեր։ 1932 թվականից Փարիզում հանդես է եկել որպես դիրիժոր, 1935-1938 թվականներին ղեկավարել է ֆիլհարմոնիայի, իսկ 1937-1946 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայի ընկերության նվագախմբերը։ 1946-ից աշխատել է ԱՄՆ-ում, 1949-1962 թվականներին ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։ 1956 և 1965 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1967 թվականից գլխավորել է «Փարիզի նվագախումբ»-ը։ Մյունշի երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #119063808 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 30-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Мюнш Шарль, Мюнш Шарль // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png