Շարժվող քարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարժվող քարեր Ռեյստրեկ-Պլայաում։ Երբեմն քարերը փոխում են շարժման ուղղությունը։

Շարժվող քարեր (անգլ.՝ Sailing stones), անվանում են նաև սահող կամ սողացող քարեր,որոնք հայտնաբերվել են Ռեյստրեկ Պլայա չորացած լճում՝ ԱՄՆՄահվան հովտում։ Քարերը դանդաղ սահում են լճի կավե հատակով, որի մասին վկայում են նրանց հետևից մնացած երկար հետքերը։ Քարերը տեղաշարժվում են ինքնուրույն, առանց կենդանի էակների օգնության, սակայն մինչև 2013 թվականի Սուրբ ծնունդը ոչ ոք երբեք չի տեսել և չի ֆիքսել շարժումը տեսախցիկով։ Քարերի նմանօրինակ շարժում նկատվել է նաև մի շարք այլ վայրերում, սակայն քանակով և հետքերի երկարությամբ Ռեյստրեկ Պլայան խիստ առանձնանում է մյուսներից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահող քարերի մեծ մասը ընկնում են չորացած լճի հատակին Ռեյստրեկ Պլայանի հարավային ծայրամասում գտնվող 260 մետր բարձրությամբ դոլիմիտային բլուրից։ Քարերի զանգվածը հասնում է մինչև մի քանի հարյուր կիլոգրամի։ Հետքերը, որ ձգվում են նրանց հետևից ունեն մի քանի տասնյակ մետր երկարություն, 8-ից 30 սմ լայնություն և 2,5 սմ քիչ խորություն։ Քարերը շարժվում են երկու երեք տարվա մեջ մի անգամ, այն դեպքում երբ հետքերի մեծ մասը պահպանվում են 3-4 տարի։ Շերտավոր ներքևի մակերես ունեցող քարերը թողնում են ավելի ուղիղ հետքեր, իսկ հարթ մակերես ունեցող քարերը թափառում են մի ուղղությունից մյուսը։ Երբեմն քարերը շուռ են գալիս, ինչն էլ արտահայտվում է հետքի չափի վրա։

Հետազոտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարի սկիզբ երևույթը բացատրվում էր գերբնական ուժերով, հետագայում Էլեկտրոմագնիսականության հաստատումից հետո առաջացան ենթադրություններ մագնիսական դաշտերի ազդեցության մասին, որն էլ առանձնապես որևէ բան չէր բացատրում։ 1984 թվականին երկրաբաններ Ջիմ Մակալիստերը և Ալլեն Ագնյուն քարտեզի վրա տեղադրեցին քարերի դիրքերը և նշեցին դրանց հետքերը։ Ավելի ուշ ԱՄՆ-ի ազգային պարկի ծառայության աշխատակիցները կազմեցին տեղանքի մանրամասն նկարագիր և Life թերթը հրապարակեց Ռեյստրեկ Պլայայի նկարները, որից հետո սկսվեցին քարերը շարժող ուժերի մասին սպեկուլյացիաներ։ 1955 թվականին Միչիգանի համալսարանի երկրաբան Ջորջ Ստելին հրապարակեց հոդված, որի մեջ ասվում էր, որ քարերը շատ ծանր են և տեղի քամին չի կարող դրանք տեղաշարժել։ Նա և նրա համակիրները առաջարկեցին տեսություն, ըստ որի չորացած լճի սեզոնային հեղեղումների ժամանակ ջրի վրա առաջանում է սառցե կեղև, որն էլ նպաստում է քարերի շարժմանը։

Շարպի և Կերիի հետազոտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի մայիսին Ռոբերտ Շարպը (անգլ.՝ Robert Sharp, Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարան) և Դուայթ Քերին (անգլ.՝ Dwight Carey, Կալիֆորնիայի համալսարան Լոս Անջելեսում) սկսեցին քարերի տեղաշարժը հետևելու ծրագիր։ Երեսուն քարեր՝ համեմատաբար թարմ հետքերով, նշվեցին, իսկ նրանց նախնական տեղը նշվեցին ցցերով։ Հետազոտման յոթ տարիներից հետո գիտնականները մշակեցին թեորիա, ըստ որի անձրևային եղանակներին ջուրը հավաքվում է լճի հարավային մասում, քամու օգնությամբ տարածվում է չորացած լճի հատակով և թրջում է նրա մակերեսը։ Արդյունքում պինդ կավե հողը լավ թրջվում է և շփման գործակիցը խիստ իջնում է, որն էլ քամուն թույլ է տալիս շարժել նույնիսկ ամենամեծ քարերից մեկը, որը զանգվածը մոտ 350 կգ է (նրան անվանել են Կարեն)։ Ինչպես նաև ստուգվել է սառույցով տեղաշարժելու հիպոթեզը։ Ջուրը, որը շարժում է քամին, գիշերները կարող է պատվել սառցե կեղևով, որի մեջ սառչում են ջրի ճանապարհին հայտված քրերը։ Քարերը պատած սառույցը կարող է մեծացնել սառույցի և քամու հատման փոխազդեցությունները և օգնել որ քարերը շարժվեն ջրի հոսքի ուղղությամբ։ Որպես օրինակ 7,5 սմ լայնությամբ և 0,5 կգ զանգվածով քարի շուրջ ստեղծվեց 1,7 մետր տրամագծով հողակտոր, որի ցանկապատի հենակների մեջ հեռավորությունը 64-ից 76 սմ է։ Եթե քարերի շուրջ առաջանում է սառցե շերտ, ապա շարժման ժամանակ այն կարող է կառչել ցանկապատի հենակից և դանդաղեցնել արագությունը կամ փոխել հետագիծը, որն էլ կարտահայտվեր քարի հետքի վրա։ Սակայն նման բան չի նկատվել, առաջին ձմեռը քարը անցնել է ցանկապատի հենակի կողքից, շարժվելով ցանկապատից դեպի հյուսիս-արևմուտք 8,5 մետր։ Հաջորդ անգամ ցանկապատի ներսում դրեցին երկու ավելի ծանր քարեր, նրանցից մեկը 5 տարի անց շարժվել է առաջինի ուղղությամբ, սակայն երկրորդը այդպես էլ չի շարժվել տեղից։ Սա խոսում է այն մասին, որ սառցե կեղևը ազդում է քարերի տեղաշարժվելու վրա միայն այն դեպքում, երբ այն փոքր է։ Նշված քարերից տասը հետազոտման առաջին ձմեռը տեղաշարժվել են, ընդ որում A քարը (որն անվանել են Mary Ann)սողացել է 64,5 մետր։ Նշվել է, որ շատ քարեր նույնպես շարժվել են հաջորդ երկու ձմեռների ընթացքում, իսկ ամառանը և մյուս ձմեռները կանգնած էին իրենց տեղերում։ Յոթ տարի անց 30 քարերից միայն 7-ը չեն փոխել իրենց տեղագրությունը։ Քարերից ամենափոքրը (Nancy) 6,5 սմ տրամագծով, անցել է առավելագույն ընդհանուր տարածությունը՝ 262 մետր, և հետո ընդամենը մեկ ձմեռվա ընթացքում անցել է 201 մետր։ Ամենամեծ քարը որ շարժվել է, եղել է 36 կգ։

Այլ հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Պաուլա Մեսսիան (Paula Messina) պաշտպանել է ատենախոսական թեզ շարժվող քարեր թեմայով, որում ցույց էր տրված, որ քարերը ընդհանուր առմամբ չեն շարժվում զուգահեռ։ Ըստ հետազոտողի սա էլ ապացուցում է այն, որ սառույցը ոչ մի կերպ չի նպաստում քարերի շարժմանը։ 162 քարերի տեղաշարժաման կոորդինատներ ուսումնասիրելուց հետ (այն իրականացվում էր GPS-ի օգնությամբ), պարզ դարձավ որ գլաքարերի շարժման վրա չեն ազդում քարերի ոչ նրաց ձևը, ոչ չափերը։ Պարզվում է,որ գլաքարերի շարժման վրա մեծ ազդեցություն ունի նրանց դիրքը Ռեյստրեկ Պլայայի վրա։ Ստեղծված մոդելի համաձայն, քամին լճի մակերեսին շատ բարդ է դրսևորվում, լճի մեջտեղում նույնիսկ հողմապտույտ առաջացնելով։ Թեորիա, որը կբացատրեր թե ինչու են իրար կողքի գտնվող քարերը շարժվում տարբեր ուղղություններով, այն ժամանակ երբ մյուսները անշարժ են, գոյություն չունի։ Ինչպես նաև հայտնի չէ թե ինչու են քարերը «թափթփված» լճի ամբողջ տարածքով, այն դեպքում երբ պարբերական քամիները կտեղափոխեին դրանք լճի որևէ անկյուն։ 2010 թվականին ԱՄՆ-ի մի շարք բուհերից ուսանողներ և ասպիրատներ մասնակցել են LPSA Death Valley Excursion էքսպիդիցիային։ Էքսպիդիցիայի խնդիրն էր նոր հիպոթեզների ստեղծումը և հների ստուգումը։ Մասնակիցները ենթադրում են, որ յուրաքանչյուր գլաքարի շուրջ աճում է սառցե օձիք, որի արդյունքում քարերը մասնակիորեն բարձրանում են, ինչի արդյունքում փոքրանում է շփումը։ Ջրի հոսքերը, որ հարվածում են սառցե կեղևին կարող են շրջել քարերը մի կողմից մյուսը։[1]։ 2014 թվականին PLOS-ում հրապարակվել է աշխատանք, որի հեղինակը նկարագրում է քարերի շարժման մեխանիզմը։ Գիտնականները լճի հատակին տեղադրել են մի քանի քարեր 5ից 15 կգ, զինելով դրանք նավիգացիոն ընկալող-հաղորդող սարքերով և տեսախցիկներով։ Շարժման պատճառ դարձան մեծ (տասնյակ մետրեր), բայց բարակ (6-6 մմ) սառցե կտորներ, որնք գոյացել են նախորդող ցրտաշունչ գիշերների ընթացքում[2]։ Այդ լողացող սառույցը, որը շարժվում է քամուց և սառույցի տակ եղած հոսանքից, շարժում են քարերը 2-5 մ/րոպե։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]