Շարաֆ Ռաշիդով
Շարաֆ Ռաշիդով ուզբ.՝ Sharof Rashidovich Rashidov և ուզբ.՝ Шароф Рашидович Рашидов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1917 |
Ծննդավայր | Ջիզակ, Q21638825?, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական հանրապետություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1983[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սամարղանդի պետական համալսարան (1941) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Երեխաներ | Sayyora Rashidova? |
![]() |
Շարաֆ Ռաշիդովիչ Ռաշիդով (ուզբ.՝ Sharof Rashidovich Rashidov, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1917, Ջիզակ, Q21638825?, Samarkand Oblast, Թուրքեստան, Ռուսական հանրապետություն[1] - հոկտեմբերի 31, 1983[2], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական կուսակցական և պետական գործիչ, գրող։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1977)։ ՍՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941), ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1948)։ 1935 թվականից մանկավարժական աշխատանք է տարել միջնակարգ դպրոցում։ 1937 թվականից՝ Սամարղանդի մարզային «Լենին յուլի» («Լենինյան ուղի») թերթի պատասխանատու քարտուղար, պատասխանատու խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թվականներին՝ «Լենին յուլի» թերթի խմբագիր, 1944 թվականից՝ Ուզբեկստանի կոմկուսի Սամարղանդի մարզկոմի քարտուղար, 1947 թվականից՝ հանրապետական «Կզիլ Ուզբեկստոն» («Կարմիր Ուզբեկստան») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949-1950 թվականներին Շարաֆ Ռաշիդովը Ուզբեկստանի գրողների միության վարչության նախագահն էր, 1950 թվականից՝ Ուզբեկստանի ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ 1959 թվականի մարտից Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ 1961 թվականից ՍՄԿԿ ԿԿ Նախագահության (1966 թվականից՝ Քաղբյուրոյի) անդամության թեկնածու ԽՍՀՄ III-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1970 թվականից) Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Իմ ցասումը») լույս է տեսել 1945 թվականին։ «Հաղթողները» (1951) վիպակում և «Փոթորկից ուժեղ» (1958) վեպում պատկերված է ժողովրդի պայքարը խոպան հողերի յուրացման համար։ «Հզոր ալիք» (1964) վեպը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքի մարդկանց սխրանքին։ «Քաշմիրյան երգ» (1956) ռոմանտիկական վիպակում արտացոլված է հնդիկ ժողովրդի պայքարը ազատության համար։ Հրատարակել է նաև «Պատմության դատավճիռը» (1950) հրապարակախոսական հոդվածների ժողովածուն, «Բարեկամության դրոշը» (1967) գիրքը։ Եղել է ՍՄԿԿ XIX-XXVI համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 7 և 4 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Рашидов Шараф Рашидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1983 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուզբեկ պետական գործիչներ
- Ուզբեկ գրողներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի լրագրողներ