Շատ վատ աղջիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատ վատ աղջիկներ
անգլ.՝ Rough Night
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականհունիսի 23, 2017, հունիսի 29, 2017[1] և հունիսի 15, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորLucia Aniello?
Սցենարի հեղինակLucia Aniello? և Paul W. Downs?
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն, Քեյթ ՄաքՔիննոն, Ջիլիան Բել, Ilana Glazer?, Զոի Քրավից, Դեմի Մուր, Թայ Բարել, Դին Ուինթերս, Էրիկ Անդրե, Քոլթոն Հեյնս և Ryan Cooper?
ՕպերատորՇոն Փորթեր
ԵրաժշտությունԴոմինիկ Լյուիս
ՄոնտաժՔրեյգ Էլփերթ
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Շատ վատ աղջիկներ» (անգլ.՝ Rough Night, բառացիորեն - «Ծանր գիշեր» ) ամերիկյան սև կատակերգություն, որը նկարահանվել է Լյուսիա Անյելոյի կողմից։ Դերերում են Սկառլեթ Յոհանսոնը, Զոի Քրավիցը, Քեյթ ՄաքՔիննոնը, Ջիլիան Բելլը, Իլանա Գլեյզերը և Փոլ Վ. Դաունսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի հինգ լավագույն ընկերներ Ջեսը, Բլերը, Ֆրենկին, Ալիսը և Պիպան 10 տարի անց վերամիավորվում են Մայամիում երեկույթի համար։ Երեկույթի ժամանակ նրանք պատահաբար սպանում են մերկապարողին։ Բոլոր հնարավոր միջոցներով փորձում են դա թաքցնել, բայց խնդիրները միայն ավելանում են։

Աղջիկները նոր հեռախոս են գնում և այնտեղից զանգում Բլերի հորեղբորը, որն իրավաբան է։ Խուճապի մեջ նրան պատմում են կատարվածը, իսկ նա հայտնում է, որ այժմ իրենց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում ապացույցներ կեղծելու և հենց սպանության համար։

Ընկերները որոշում են ազատվել դիակից և խեղդել այն օվկիանոսում։ Դրանից հետո նրանք հանկարծ հիշում են, որ իրենց հարևանները՝ Լին և Պիետրոն, ունեն անվտանգության տեսախցիկ, որը կարող էր նկարահանել իրենց։ Նրանք Բլերին ուղարկում են ժապավենը ստանալու, քանի որ նախկինում հարևանները հետաքրքրություն են ցուցաբերել նրա նկատմամբ, սակայն աղջիկը նրանց հետ սեքսով զբաղվելուց հետո հայտնաբերում է, որ տեսախցիկները ամբողջ ժամանակ չեն աշխատել։ Այդ պահին մարմինը ալիքների կողմից հետ է գալիս դեպի ափ և այժմ տիկնայք նոր ծրագրի կարիք ունեն, նրանք վերադառնում են տուն, որպեսզի մտածեն դրա մասին։

Ոստիկան Սքոթին թակում է նրանց դուռը, Ֆրենկին բացում է այն և նա սկսում է ճնշել նրան, նա վախից հարվածում է նրան և ոստիկանն ուշագնաց է լինում։ Աղջիկները մի փոքր մտածելուց հետո վերջապես հասկանում են, որ հենց նա է եղել իրենց պատվիրած մերկապարողը, բայց այդ դեպքում ո՞ւմ են նրանք սպանել...

Նրանք գողանում են Սքոթիի մեքենան, որպեսզի նորից փորձեն ազատվել մարմնից, սակայն վթարի են ենթարկվում և մեքենայով գնում տուն։ Այս պահին գալիս են հետախույզներ Ֆրեյզերը և Ռուիզը և հանգստացնում կանանց՝ բացատրելով, որ նրանք դժվարության մեջ չեն լինի, քանի որ իրենց սպանած տղամարդը դաժան հանցագործ էր, որը փախչում էր ոստիկանությունից։ Երբ հետախույզները սկսում են հարցաքննել կանանց, Պիպան հասկանում է, որ նրանք իրականում հանցակիցներն են այն տղամարդու, ում սպանել են, երբ տեսնում է հետախուզման մեջ գտնվող պաստառը նորությունների էջում։ Հասկանալով, որ իրենց բացահայտել են՝ Ֆրեյզերը և Ռուիզը կապում են կանանց և Սքոթիին և սպառնում գնդակահարել նրանց։

Ջեսը բաց թողնելով դրամայի մեծ մասը, քանի որ նա վերևում լոգանք էր ընդունում՝ իջնում է և տեսնում, թե ինչ է կատարվում, նա չեզոքացնում է Ֆրեյզիերին մազերի լաք օգտագործելով և սպանում Ռուիզին։ Ֆրեյզերը ազատվում է ձեռնաշղթաներից և փորձում փախչել, բայց հանկարծ նրան հարվածում է Փիթերը իր մեքենայով, որը թմրանյութի մեծ չափաբաժին է ընդունել՝ արթուն մնալու և Մայամի հասնելու համար։

Ջեսը հաստատում է, որ ցանկանում է ամուսնանալ Փիթերի հետ այս շաբաթավերջին։ Ֆրենկին և Բլերը որոշում են վերամիավորվել որպես զույգ, իսկ Ալիսը սիրավեպ է սկսում Սքոթիի հետ։ Պիպան բացահայտում է, որ ոստիկանությունը հանել է բոլոր մեղադրանքները, քանի որ նրանց բոլոր զոհերը հանցագործներ են եղել։

Հետտիտրային տեսարանում Ջեսն ու Փիթերը Ալիսին տանում են տուն, որտեղ նա գտնում է Ջեյի թաքցրած ադամանդները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սկառլեթ Յոհանսոն Ջես Ջես
Քեյթ ՄաքՔիննոն Փիփա Փիփա
Ջիլիան Բել Էլիս Էլիս
Իլանա Գլեյզեր Ֆրենկի Ֆրենկի
Զոի Քրավից Բլեր Բլեր
Փոլ Վ. Դաունս Փիթեր Փիթեր
Դեմի Մուր Լե Լե
Թայ Բարել Պիետրա Պիետրա
Քոլթոն Հեյնս սպա Սքոթի սպա Սքոթի
Հասան Մինհաջ Սքոթի Սքոթի
Դին Ուինթերս հետախույզ Ֆրեյզեր հետախույզ Ֆրեյզեր
Ռայան Քուփեր Ջեյ Ջեյ
Էնրիկե Մուրսիանո հետախույզ Ռուիզ հետախույզ Ռուիզ
Քարան Սոնի Ռավիվ Ռավիվ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 22-ին Sony Pictures-ը սցենարիստներ Լյուսիա Անյելոյից և Փոլ Վ. Դաունսից ձեռք է բերել «Move That Body» կանացի կատակերգության իրավունքները, որում նա պետք է կատարեր գլխավոր դերերից մեկը[3]։ 2015 թվականին ֆիլմի սցենարն ընդգրկվել է լավագույն սցենարների սև ցուցակում[4]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 15-ին Սկառլեթ Յոհանսոնը միացել է դերասանական կազմին և կատարել գլխավոր դերը[5]։ 2016 թվականի ապրիլի 28-ին հայտարարվել է, որ Զոե Կրավիցը կնկարահանվի ֆիլմում[6]։ 2016 թվականի մայիսի 2-ին հայտարարվել է ֆիլմի նոր անվանումը՝ «Rock That Body»։ Դերասանական կազմին միացել են նաև Քեյթ ՄաքՔիննոնը, Ջիլիան Բելը և Իլանա Գլեյզերը[7]։ Օգոստոսին Դեմի Մուրը[8][9], Թայ Բարելը[10] և Քոլթոն Հեյնսը[11] միացել են դերասանական կազմին։ Սեպտեմբերին Էնրիկե Մուրչիանոն և Հասան Մինհաջը հաստատել են իրենց դերերը ֆիլմում[12][13]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական լուսանկարչությունը սկսվել է 2016 թվականի օգոստոսին Saddle Rock-ում, Նյու Յորք։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին նկարահանումները կայացել են Նյու Յորք նահանգի Մաունթ Վերնոն քաղաքում[14].

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 44% վարկանիշ՝ հիմնված քննադատների 159 ակնարկների վրա, միջինը 5,3/10 գնահատականով։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է՝ «Ֆիլմն անշուշտ ունի շնորհալի դերասաններ և նրանք լավն են որոշ զվարճալի տեսարաններում, բայց նրանց տաղանդները, իհարկե լավ չեն օգտագործվում կատակերգության մեջ, որը տառապում է բաց թողնված հնարավորությունների առատությունից»[15]։

Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 51 միավոր՝ հիմնված 40 գրախոսականների վրա[16]։

CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «C+» միջին գնահատականը A+-ից F սանդղակով, մինչդեռ PostTrak-ը հայտնում է, որ հանդիսատեսը 66% դրական գնահատական է տվել։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբնական թողարկման ամսաթիվը եղել է 2017 թվականի հունիսի 23-ը[17]:Հետագայում այն տեղափոխվեց հունիսի 16-ը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Jr, Mike Fleming (2015 թ․ հունիսի 22). «Sony Wins R-Rated Spec Comedy Auction With 'Broad City' & '21 Jump Street' Spinoff Scribes Aniello & Downs». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  4. Patrick Hipes, Patrick Hipes (2015 թ․ դեկտեմբերի 14). «Black List 2015 Scripts Announced With 'Bubbles' King Of The Jungle – Full List». Deadline. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. Jeff Sneider (2015 թ․ դեկտեմբերի 15). «Scarlett Johansson to Star in Sony Comedy 'Move That Body'». TheWrap (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  6. Kroll, Justin (2016 թ․ ապրիլի 28). «Zoe Kravitz in Talks to Star With Scarlett Johansson in 'Rock That Body' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  7. Borys Kit (2016 թ․ փետրվարի 5). «Kate McKinnon, Jillian Bell and Ilana Glazer Join Scarlett Johansson's R-Rated Comedy». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  8. Mike Fleming Jr, Patrick Hipes (2016 թ․ օգոստոսի 25). «Demi Moore Ready To 'Rock That Body' For Sony Comedy». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  9. Rebecca Ford (2016 թ․ օգոստոսի 25). «Demi Moore Joins Scarlett Johansson in 'Rock That Body'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  10. Hipes, Patrick (2016 թ․ օգոստոսի 26). «Ty Burrell Latest To Join 'Rock That Body'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. N'Duka, Amanda (2016 թ․ օգոստոսի 30). «'Arrow's Colton Haynes Cast In 'Rock That Body'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  12. Patrick Hipes, Amanda N'Duka (2016 թ․ սեպտեմբերի 15). «Enrique Murciano Cast In Sony's 'Rock That Body'; Chris Klein Gears Up For 'The Competition'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  13. Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 21). «'The Daily Show's' Hasan Minhaj Joins Scarlett Johansson Comedy 'Rock That Body' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  14. JULIA PRITCHARD (2016 թ․ օգոստոսի 26). «Scarlett Johansson films with shirtless co-star for Rock That Body». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  15. «Rough Night (2017)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Rough Night». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  17. 17,0 17,1 D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 1). «Scarlett Johansson Comedy 'Rock That Body' Moves Up A Week». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.