Թայ Բարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայ Բարել
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1967(1967-08-22)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունSouthern Oregon University?, Փենսիլվանիա նահանգի համալսարան, Օրեգոնի համալսարան և Hidden Valley High School?
ԵրկերՊարոն Պիբոդիի և Շերմանի արկածները, Փնտրելով Դորիին, Արագիլները և Muppets Most Wanted?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և թատրոնի դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Ty Burrell Վիքիպահեստում

Թայլեր Ջերալդ Բարել (անգլ.՝ Ty Burrell, օգոստոսի 22, 1967(1967-08-22)[1][2], Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգու։ Հայտնի է Ֆիլ Դանֆիի կերպարով` «Ամերիկյան ընտանիք» կատակերգական հեռուստասերիալում, որի համար նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Էմմիի մրցանակին և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրելը ծնվել է Օրենսոնի Գրանթ Պաս քաղաքում։ Նրա մայրը Շերի Ռոուզն է (օրիորդական ազգանունը` Հայակ), ուսուցչուհի, հայրը` Գարի Ջերալդ Բարել, ընտանեկան հոգեբան։ Նա ունի անգլիական և գերմանական արմատներ։ Բարելը մեծացել է Էփլգեյթ փոքր քաղաքում, որը գտնվում է Օրեգոնում ՝ Կալիֆոռնիայի հետ սահմանի մոտ։ Դպրոցում Բուրելը սիրում էր ֆուտբոլը։ 1993 թվականին ավարտել է համալսարանը թատրոնի և արվեստի բակալավրի աստիճանով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրելի առաջին դերերը կինոյում եղել են «Էվոլյուցիա» и «Սև բազե» ֆիլմերում 2001 թվականին։ Նա նաև մասնակցել է թատերական բեմադրույթունների, այդ թվում` «Մակբեթ» պիեսում, որը բեմադրվել է Բրոդվեյում 2000 թվականին։ Բարելը հանդես է եկել «Օրենք և կարգ» և «Օրենք և կարգ։ Հատուկ բաժանմունք» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Մահացածների լուսաբացը», «Խոտի տերևները» և «Ազգի գանձը։ Գաղտնիքների գիրքը» ֆիլմերում։ Նա մարմնավորել է Դոկ Սամսոնին «Անհավանական Խալկը» ֆիլմում, որը թողարկվել է 2008 թվականին։

«Ամերիկյան ընտանիք» սերիալում դերակատարում ունենալուց առաջ, Բարելը և շոուի ստեղծողներից մեկը՝ Քրիստոֆեր Լլոյդը, միասին աշխատեել են երկու սիթքոմների վրա, որոնք հաջողություն չեն ունեցել։ 2009 թվականի սեպտեմբերին կայացել է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի պրեմիերան, որտեղ Բարրելը մարմնավորել է Ֆիլ Դանֆին, անշարժ գույքի գործակալ։ Այս դերը նրան արժանացրել է քննադատների դրական արձագանքին և բազմաթիվ մրցանակների. Երկու Էմմի մրցանակ և մեկԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի` լավագույն դերասան անվանակարգում։ Սերիալի դերասանական կազմի հետ նա արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի` «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» անվանակարգում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրելը և նրա կինը ՝ Հոլլին, ամուսնացել են 2000 թվականին։ Զույգը ունի երկու որդեգրված երեխա` Ֆրենսիսը (ծնվել է 2010 թ.[3]) և Գրետան (ծնվել է 2012 թ.[4]): Նրանք ապրում են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Modern Family's Ty Burrell Adopts a Daughter». PEOPLE.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  4. «Ty Burrell Welcomes Daughter Greta». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայ Բարել» հոդվածին։