Շավարշ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շավարշ Մաթևոսյան
Ծնվել էմարտի 7, 1895(1895-03-07)
Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1969(1969-04-16) (74 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Կարմիր Աստղի շքանշան և Լենինի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Մաթևոսյան Շավարշ Մաթևոսի (մարտի 7, 1895(1895-03-07), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1969(1969-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, պարազիտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1947), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին և Հայրենական պատերազմին։ 1921 թվականից աշխատել է Երևանի սանիտարա-բակտերիալոգիական ինստիտուտում։

1925-1941 թվականներին եղել է Տրոպիկական ինստիտուտի մանրէաբանության, ապա պարազիտաբանության բաժնի վարիչ։ 1948 թվականից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր կենսաբանության և պարազիտաբանության ամբիոնը։ 1958-1963 թվականներին՝ բժշկական ինստիտուտի գիտական գծով պրոռեկտորի տեղակալ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ամեոբիազի պարազիտաբանության և համաճարակագիտության, մակաբույծ նախակենդանիների, ընդհանուր կենսաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Շ. Մաթևոսյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության բժշկական գիտական խորհրդի նախագահության անդամ, Հայաստանի համաճարակագետների, մանրէաբանների, ինֆեկցիոնիստների և հիգիենիստների ընկերության անդամ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 143 CC-BY-SA-icon-80x15.png