Շառլ Լասկա
Շառլ Լասկա ֆր.՝ Charles Lesca | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1887[1] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | 1948 |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Je suis partout? |
Կուսակցություն | Ակսյոն ֆրանսեզ |
Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկա, Շառլ Լասկա (իսպ.՝ Carlos Hipolito Saralegui Lesca; փետրվարի 19, 1887[1], Բուենոս Այրես, Արգենտինա - 1948, Բուենոս Այրես, Արգենտինա), ֆրանկո- արգենտինացի աջ արմատական լրագրող և հրատարակիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին սովորել է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, սկսել է համագործակցել Վիշի վարչակարգի հետ։ Գրել է հոդվածներ կոլլաբորացիոնիստական Je suis partout թերթում, որի գլխավոր խմբագիրը այդ ժամանակ եղել է Ռոբեր Բրազիյակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկան ծնվել է Բուենոս Այրեսում՝ բասկերի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ որպես կամավոր, ծառայության է անցել Ֆրանսիայի զինված ուժերում։ Այնտեղ Լեսկան ծանոթացել է միապետական «Ֆրանսիական գործողություն» շարժման առաջնորդ Շարլ Մորրասի հետ։ Անդամակցելով շարժմանը՝ որոշ ժամանակ եղել է «Je suis partout» թերթի խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է գեներալ Անրի Ֆիլիպ Պետենին, ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ, եղել է «Ընդդեմ բոլշևիզմի ֆրանսիացի կամավորների լեգիոնի» անդամ։ Չնայած Մորրասի ընդդիմությանը, Լեսկան հրատարակել է «Je suis partout» թերթը՝ օկուպացիայի նացիստական զոնայում[2]։ 1941 թվականին հրատարակել է հակասեմական «Quand Israël se venge» գիրքը։
Փարիզի ազատագրումից հետո փախել է Գերմանիա, ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանկիստական Իսպանիա։ 1946 թվականին Ուրուգվայով անցել է Արգենտինա։ Եղել է ֆաշիստ առաջին հանցագործներից մեկը, ով փախել է Հարավային Ամերիկա՝ ֆրանսիացի կարդինալ Էժեն Տիսսերանի և արգենտինացի կարդինալ Անտոնիո Կաջիանոյի օգնությամբ։ Արգենտինայում Լեսկան կազմակերպել է նացիստական խմբակներ[3], օգնել է նացիստ հանցագործներին խուսափել արդարադատությունից։ Այսպես, հենց Շառլ Լասկան օգնել է Պիեր Դայեյին՝ գտնելու ապաստան Արգենտինայում[3]։
Լեսկան 1947 թվականի մայիսին Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այդպես էլ չի հանձնվել ֆրանսիական իշխանություններին։ Մահացել է Արգենտինայում 1948 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Phayer, Michael. 2008. Pius XII, The Holocaust, and the Cold War. Indianapolis: Indiana University Press. ISBN 978-0-253-34930-9.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles Lescat — extradiciones Archived 2020-10-02 at the Wayback Machine. (իսպ.)
|