Շանդոր Դեմյան
Շանդոր Դեմյան հունգ.՝ Sándor Demján | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1943 |
Ծննդավայր | Բերվեն, Սատու Մարե, Ռումինիա[1] |
Մահացել է | մարտի 26, 2018[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | գործարար և տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sándor Demján Վիքիպահեստում |
Շանդոր Դեմյան (հունգ.՝ Sándor Demján, մայիսի 14, 1943, Բերվեն, Սատու Մարե, Ռումինիա[1] - մարտի 26, 2018[2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի գործարար, Հունգարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ TriGránit ընկերության ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանդոր Դեմյանը ծնվել է 1943 թվականի մայիսի 14-ին Հունգարիայի թագավորության Բորվեյ բնակավայրում (ներկայում՝ Բերվեն, Ռումինիա)։ Նրա հայրը սեկեյների ընտանիքից էր և այդտեղ էր տողափոխվել 1940 թվականին, սակայն սպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Շանդոր Դեմյանի մայրը, որ սերում էր դանուբյան շվաբներից, տեղափոխվել էր պատերազմի ժամանակ[3]։ 1965 թվականին Շանդոր Դեմյանն ավարտել է Բուդապեշտի առևտրի և զբոսաշրջության քոլեջը։ 1968 թվականից մինչև 1973 թվականը նա եղել է Gorsium ÁFÉSZ ընկերության նախագահ, իսկ 1973-1986 թվականներին եղել է համատեղ ձեռնարկության համաղեկավար։ 1986 թվականին Շանդոր Դեմյանը եղել է Հունգարիայի կրեդիտ բանկի հիմնադիրներից մեկը և բանկի ղեկավարը մինչև 1990 թվականը։ 1990 թվականից նա անդամակցել է Կենտրոնաեվրոպական զարգացման միությանը, իսկ 1991 թվականին դարձել է Կենտրոնաեվրոպական ինհալացիոն ընկերության գործադիր տնօրեն։ 1996 թվականին Շանդոր Դեմյանը դարձել է TriGránit ընկերության ղեկավար։ 1999 թվականին նա Բուդապեշտում բացել է WestEnd City Center առևտրի կենտրոնը, 2000 թվականին՝ Polus City Center-ը Բրատիսլավայում, իսկ 2005 թվականին՝ Silesia City Center-ը Կատովիցեում[4]։
2003 թվականին Շանդոր Դեմյանը սահմանել է Prima Primissima Award մրցանակ, որ շնորհվում է մարդկանց հունգարական գիտության զարգացման բնագավառում ունեցած ներդրման, մշակույթի ու արվեստի բնագավառում ձեռքբերումների համար[5]։
2008 թվականին Շանդոր Դեմյանի կարողությունը գնահատվել է 300 միլիարդ հունգարական ֆորինտ։ Այդ ժամանակ նա եղել է Հունգարիայի ամենահարուստ մարդը։ 2006 թվականին նրա ակտիվները կազմել են 80 միլիարդ, այսինքն՝ երկու տարվա ընթացքում նա իր կարողությունը մեծացրել է գրեթե չորս անգամ[6]։
2012 թվականին Շանդոր Դեմյանն իր կարողության զգալի մասը հատկացրել է բարեգործության[7]։
2014 թվականին Շանդոր Դեմյանը հայտարարել է, որ տարիքի պատճառով այլևս չի զբաղվի բիզնեսով[8]։ Նույն 2014 թվականին նա ճանաչվել է Հունգարիայի վեցերորդ ամենաազդեցիկ մարդը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 Meghalt Demján Sándor
- ↑ «Demján Sándor portréja - I. rész: A városalakító». magyarnarancs.hu (հունգարերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Prima Primissima». Prima Primissima. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Origo. «Demján Sándor: Szegényekre és művészekre hagyom a vagyonom». www.origo.hu (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-06-10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ www.napi.hu. «Milliárdos bukás és elképesztő osztalék Demján cégbirodalmában». Napi.hu. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ www.napi.hu. «Itt a lista! Ők a leggazdagabbak és a legbefolyásosabbak Magyarországon». Napi.hu. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Դեմյան» հոդվածին։ |
|