Շանդոր Բրոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանդոր Բրոդի
հունգ.՝ Bródy Sándor
Eger – Sándor Bródy Birthplace 01.jpg
Ծնվել է հուլիսի 23, 1863(1863-07-23)[1]
Ծննդավայր Էգեր, Հունգարիա[2]
Վախճանվել է օգոստոսի 12, 1924(1924-08-12)[1][2] (61 տարեկանում)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[2]
Մասնագիտություն գրող և լրագրող
Լեզու հունգարերեն[1]
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Աշխատավայր Nyugat
Համատեղ ապրող Margit Hunyady
Զավակներ Sándor Hunyady և András Bródy
Sándor Bródy Վիքիպահեստում

Շանդոր Բրոդի (հունգ.՝ Bródy Sándor, հուլիսի 23, 1863(1863-07-23)[1], Էգեր, Հունգարիա[2] - օգոստոսի 12, 1924(1924-08-12)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, խմբագիր, լրագրող:

Շանդոր Բրոդիի ստեղծագործությունները, հատկապես վաղ շրջանում, կրում են Էմիլ Զոլայի ազդեցության կնիքը: Ավելի ուշ նատուրալիստական միտումները նրա ստեղծագործություններում փոքր-ինչ թուլանում են շնորհիվ մեղմացնող ռոմանտիկ երանգների:

1902 թվականին Բրոդին ձեռնարկեց «Սպիտակ գիրք» ամսագրի հրատարակությունը և մի ամբողջ տարի նրա միակ հեղինակն ու հրատարակիչն էր, մինչև 1903 թվականը, երբ նրան միացան Զոլտան Ամբրուշը և Գեզա Գարդոնին: Բրոդիին հաջողվեց այդ ամսագրի, ինչպես նաև «Ապագա» շաբաթաթերթի շուրջը համախմբել իր ժամանակի բոլոր առաջադեմ գրականագետներին: Բրոդիի առանձին ստեղծագործություններ այդ ժամանակ հագեցած էին հեղափոխական շնչով, որը և պատճառ դարձավ, որ 1919 թվականի հեղափոխությունից հետո խորտիստական իշխանություններն սկսեցին հետապնդել նրան: Բրոդին ստիպված էր ժամանակավորապես հեռանալ հայրենիքից:

Շանդոր Բրոդիի հիմնական ստեղծագործություններն են «Աղքատություն» նովելների ժողովածուն (1884), «Արևի ասպետը» (1902), «Արծաթյա այծը», «Ռեմբրանդտ» վեպերը: «Դայակ» (1902), «Ուսուցչուհին» (1908), «Բժիշկը» (1911) դրամաները[3]:

Շանդոր Բրոդին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ կույր ընկերը: Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 74-84: Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doktor Faust (վեպ, 1888/90)
  • A kétlelkü asszony (1893)
  • Hófehérke, (1894)
  • Az ezüst kecske (1898)
  • A nap lovagja (1902)
  • A dada (1901)
  • A tanítónő (1908)
  • A medikus (1911)
  • Timár Liza (1914)
  • Fehér könyv (1914)
  • A szerelem élettana (1922)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Броди Шандор // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 73: