Իսմայիլ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շահ Իսմայիլից)
Իսմայիլ I
Ծնվել է՝հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրԱրդաբիլ, Իրան[4]
Մահացել է՝մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3] (36 տարեկան)
Վախճանի վայրԱրդաբիլ, Իրան[4]
Արդաբիլ և Շեյխ Սաֆի ալ-Դինի դամբարան
Երկիր Սեֆյան Պարսկաստան
ՏոհմՍեֆյաններ
Նահանգապետ, միապետ, զորավար, բանաստեղծ և գրող
ՀայրՇեյխ Հեյդար
ՄայրHalima Begum?
ԵրեխաներԹահմասպ I, Էլկաս Միրզա, Սամ Միրզա, Բահրամ Միրզա, Փարիխան սուլթան և Մահինբանու սուլթան
Հավատքիսլամ[5] և տասներկուականներ[5]

Իսմայիլ I (հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…], Արդաբիլ, Իրան[4] - մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3], Արդաբիլ, Իրան[4]), Իրանի շահ 1502 թվականից։ Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Թուրքիայի նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային։ Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» ստորագրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 398