Շահ Դիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահ Դիլի

Տեղագրություն Խազարի շրջան
Ողողող ջրեր Կասպից ծով
Երկիր Ադրբեջան

Շահ Դիլի[1] (ադրբ.՝ Şah Dili), ցամաքալեզվակ Ադրբեջանի արևելյան հատվածում գտնվող Ապշերոնյան թերակղզում։ Համարվում է Ադրբեջանի ամենաարևելյան ցամաքային կետը։ Վարչականորեն պատկանում է Բաքվի Բինա գյուղին։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքալեզվակն ունի երկար և նեղ ձև։ Տարածված են աղի արհեստական լճերը և ճահճային հատվածները։ Ծովի մակարդակից քիչ բարձր լինելը բացատրում է մակերևույթի մոտ աղի գրունտային ջրերի առկայությունը։ Ցամաքալեզվակի կլիմային բնորոշ են ուժեղ քամիները։

Ապշերոնի ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքալեզվակի տարածքում է գտնվում Ապշերոնի ազգային պարկը[2]։ Հրվանդանի ցամաքային տարածքում բնակվում են շնագայլեր, աղվեսներ, գորշուկներ, նապաստակներ, Կասպից ծովի ջրերում` փոկեր և ձկներ, թռչուններից` արծաթափայլ որոր, թշշան կարապ, սև փարփար, փասյանաբադ, կռնչան բադ, սպիտակ մեծ տառեղ, ճահճային մկնաճուռակ և այլ չվող թռչուններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азербайджан: Общегеографическая карта / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2005 г.; гл. ред. Г. В. Поздняк; ред. Г. Ф. Кравченко, Н. Р. Монахова. — 1:750 000, 7,5 км в 1 см. — М., 2005 (М.: ПКО «Картография»). — ISBN 5-85120-235-1
  2. Национальные Парки