Նրանք կվաճառեն նույնիսկ անձրևը
Նրանք կվաճառեն նույնիսկ անձրևը իսպ.՝ También la lluvia | |
---|---|
Երկիր | Իսպանիա Ֆրանսիա Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ժանր | դրամա[1][2][3] |
Թեմա | water privatization? և privatization? |
Թվական | 2010 և դեկտեմբերի 29, 2011[4] |
Լեզու | իսպաներեն, կեչուա լեզուներ և անգլերեն |
Ռեժիսոր | Իսիար Բոլյաին[2][5] |
Սցենարի հեղինակ | Paul Laverty? |
Դերակատարներ | Լուիս Տոսար[3][6], Գաել Գարսիա Բեռնալ[5][6], Juan Carlos Aduviri?[3][6][7], Կառա Էլեխալդե[3][6], Raúl Arévalo?[5][6], Carlos Santos?[3][6], Նայվա Նիմրի[6] և Vicente Romero Sánchez?[8] |
Օպերատոր | Ալեքս Կատալան |
Երաժշտություն | Ալբերտո Իգլեսիաս |
Պատմվածքի վայր | Կոչաբամբա, Անդեր և Բոլիվիա |
Նկարահանման վայր | Cochabamba Department?[9] |
Տևողություն | 104 րոպե |
Նախորդ | Cell 211? |
Հաջորդ | No Rest for the Wicked? |
Պաշտոնական կայքէջ |
«Նրանք կվաճառեն նույնիսկ անձրևը» (իսպ.՝ También la lluvia), 2010 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Իսիար Բոլյաին։ Ֆիլմն արժանացել է Արիել մրցանակի (որպես լավագույն իբերոամերիկյան ֆիլմ) և 3 «Գոյա» մրցանակի։ 2011 թվականին այն ընտրվել է ներկայացնելու Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկացի ռեժիսոր Սեբաստիանը և գործադիր պրոդյուսեր Կոստան նկարահանող խմբի հետ միասին հասնում են Կոչաբամբա՝ Բոլիվիա, որպեսզի ֆիլմ նկարահանեն Կոլումբոսի` դեպի նոր աշխարհ առաջին ճանապարհորդության և տեղաբնիկների հետ նրա հանդիպման մասին։
Քանի որ բյուջեն սահմանափակ էր, Կոստան որոշում է ֆիլմ նկարահանել Հարավային Ամերիկայի աղքատ շրջանում՝ Բոլիվիայում։ Տեղացի բնակչությունը համաձայն էր նկարահանվել զանգվածային տեսարաններում օրական երկու դոլարով և դրա համար ֆիզիկական աշխատանք էր կատարում նկարահանման տեսարանները նախապատրաստելու համար։
Սեբաստիանը ընտրում է տեղաբնակներից մեկին՝ Դանիել անունով, Ատուեի՝ Տաինոյի առաջնորդի դերի համար, որը ղեկավարում էր ապստամբությունը ընդդեմ եվրոպացիների։ Նրա աղջիկ Բելենը նույնպես կարևոր դեր էր խաղում ֆիլմում։ Սեբաստիանը չգիտեր այն մասին, որ Դանիելը ցույցի էր դուրս գալիս ընդդեմ ջրերի սեփականաշնորհման, որի համար տեղական կառավարությունը համաձայնություն էր տվել։
Նկարահանումները սկսվում են առանց միջադեպերի, չնայած դերակատար Անտոնի հարբեցողությանը, որը Կոլումբոսի դերակատարն էր։ Կոստան սկսում է անհանգստանալ, երբ տեսնում է, որ Դանիելը մասնակցում է ցույցերին և խնդրում է նրան դադարեցնել դա մինչև նկարահանման ավարտը։ Դանիելը ձևացնում է, թե համաձայն է Կոստի հետ, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մասնակցել ցույցերին և ոստիկանության հետ բախման արդյունքում դեմքին վերքեր են հայտնվում։ Դրանից հետո Կոստան առաջարկում է Դանիելին մի քանի հազար դոլար, որպեսզի դադարեցնի մասնակցելը ցույցերին։ Դանիելը ընդունում է փողերը, բայց չի հրաժարվում ցույցերին մասնակցելուց և բանտ է ընկնում։ Սեբաստիանը սկսում է տարակուսել, թե իրենց կհաջողվի արդյոք ֆիլմն ավարտի հասցնել։ Բայց Կոստան համոզում է նրան շարունակել և կաշառում է ոստիկանությանը, որ Դանիելին բաց թողնեն ֆիլմի առանցքային տեսարանների նկարահանման ժամանակ։ Նկարահանումներն ավարտվելուց հետո ոստիկանությունը ժամանում է և փորձում ձերբակալել Դանիելին, զանգվածային տեսարանի ներկայացուցիչները շրջապատում են ոստիկանությանը և Դանիելին հաջողվում է փախչել;
Հենց այդ երեկոյան նորություններով հաղորդում են, որ Կոչաբամբում ոստիկանության հետ բախման ժամանակ բռնություն է գործադրվել։ Այդ տեսնելով՝ դերասաններ Խուանը և Ալբերտոն որոշում են տուն գնալ, սակայն Սեբաստիանը համոզում է նրանց մնալ։
Հաջորդ առավոտյան, մինչ խումբը ուղևորվում էր նկարահանումը շարունակելու, Կոստի մոտ է գալիս Դանիելի կինը` Թերեզան, և խնդրրում օգնել իրեն որոնելու դստերը` Բելենին, որը (ըստ լսածի) վիրավորված էր։ Չնայելով Սեբաստիանի բողոքին` Կոստան համաձայնվում է։ Թերեզայի հետ Կոստան գտնում է Բելենին և հասցնում հիվանդանոց։ Այդ ժամանակ Սեբաստիանին խմբի հետ պահում են պահակակետում։ Բացի Անտոնից, բոլորը լքում են Սեբաստիանին, որպեսզի տուն վերադառնան։
Ցուցարարները հասնում են իրենց նպատակին, և բողոքն ավարտվում է։ Կոստան հույս ուներ, որ նկարահանումը երբևէ կավարտվի, իսկ Դանիելն աղջկա փրկության համար Կոստային տալիս է բոլիվիական ջրով սրվակ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիս Տոսար - Կոստա
- Գարսիա Բերնալ - Սեբաստյան
- Կարա Էլեխալդե - Անտոն
- Ռաուլ Արեվալո - Խուան
- Կառլոս Սանտոս - Ալբերտո
- Խուան Կառլոս Ադուրիվի ֊ Ադուրիվի Դանիել
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունեցել է 88 % վարկանիշ՝ 59 մեկնաբանություններով[11]։
Ռոժեր Էբերտը ֆիլմին տվել է 4 աստղից երեքը՝ այդ մասին գրելով, որ ֆիլմը խիզախորեն բարձրացնում է այն հարցերը, որոնք մտածել են տալիս[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2011/02/18/movies/18even.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1422032/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.filmaffinity.com/es/film240485.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.filmaffinity.com/en/film240485.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt1422032/fullcredits
- ↑ https://elpais.com/diario/2011/01/05/cine/1294182005_850215.html
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://web.archive.org/web/20211222172638/https://paulamaregal.com/analisis-idiomas-tambien-la-lluvia/
- ↑ «Bollaín's Even the Rain joins Oscar race».
- ↑ «Even the Rain». Rotten Tomatoes.
- ↑ «Even the Rain Movie Review & Film Summary».
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2014-05-28 Wayback Machine
- «Նրանք կվաճառեն նույնիսկ անձրևը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- Իսիար Բոլյաինի ֆիլմեր
- Իսպանական դրամա ֆիլմեր
- Իսպանական ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000 թվականին
- Մեքսիկական դրամա ֆիլմեր
- 2010-ականների իսպաներեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր