Նուր Թաթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուր Թաթար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝Flag of Turkey.svg Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1992(1992-08-16) (30 տարեկան)
Ծննդավայր՝Վան, Թուրքիա

Նուր Թաթար (թուրքերեն՝ Nur Tatar, օգոստոսի 16, 1992(1992-08-16), Վան, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք թաեքվոնդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր Թաթարը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Վանում։ Նա քրդական ծագումով թուրք է[1]։

Ի սկզբանե նա հանդես է եկել Անկարայում «TSE» ակումբում, հետո սկսել է հանդես գալ «Ankara Iller Bankası»-ում։ Նրա մարզիչն է Ջյունեյթ Գյուլչեքը[2][3]։

2007 թվականին, 15 տարեկանում հասակում, Նուր Թաթարը դարձել է թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր[2]։ Հաջորդ տարիներին նա հաջողությամբ հանդես է եկել Եվրոպական տարբեր առաջնություններում՝ դառնալով թաեքվոնդոյի Եվրոպայի 2009 և 2010 թվականների չեմպիոն։ 2010 թվականին նա մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ[4]։

Առաջին հաջողությունները թույլ տվեցին Նուր Թաթարի մասին խոսել որպես Թուրքիայի թաեքվոնդոյի հավաքականի ամենապայծառ «նորեկի» մասին[2]։ 2012 թվականին նա դարձել Է Եվրոպայի չեմպիոն՝ իրավունք ստանալով մասնակցել Օլիմպիական խաղերին[5]։ Լոնդոնում նա նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ՝ եզրափակիչում 5:12 հաշվով զիջելով Հվան Սոնին[6]։

2013 թվականին Նուր Թաթարը դարձել է Մերսինում կայացած Միջերկրածովյան խաղերի չեմպիոն[7]։

Բաքվում ընթացող Եվրոպայի առաջնությունում Նուր Թաթարը կիսաեզրափակչում զիջել է ապագա չեմպիոնուհի Անաստասիա Բարիշնիկովային, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում կարողացել է հաղթել[8]։

Չելյաբինսկում 2015 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Կվանգջուի Ունիվերսիադայում նվաճել է բրոնզե մեդալ[9]։ Նուր Թաթարը Բաքվում մասնակցել է առաջին Եվրոպական խաղերին՝ այնտեղ նվաճելով բրոնզե մեդալ։ Մրցաշարի ընթացքում նա քառորդ եզրափակիչում պարտվել է Ֆարիդա Ազիզովային[10], բայց անցնելով ցանցը՝ նվաճել է բրոնզե մեդալ՝ նախ հաղթելով հոլանդացի Ջոյս Վան Բաարենին, ապա ֆրանսիացի Աբի Նիարային[11]։

2016 թվականին նա կրկին իրավունք է ստացել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում անցկացված երկրորդ Օլիմպիական խաղերին[12]։ Մինչև 67 կգ քաշային կարգում աղջիկների պայքարում Նուր Թաթարը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ լրացուցիչ ռաունդում զիջել է ֆրանսիացի Աբի Նիարեգիեպին, իսկ բրոնզե գոտեմարտում հաղթել է չինական Տայպեյից՝ Չժուան Ցզյացզային[13]։

2018 թվականին Նուր Թաթարն արծաթե մեդալ է նվաճել Մանչեսթերի Գրան Պրիում, ոսկե մեդալ է նվաճել Ֆուջեյրայում[9], իսկ ապագայում հույս ունի 2020 թվականին հանդես գալ Տոկիոյի իր համար երրորդ Օլիմպիական խաղերում[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Նուր Թաթարն ամուսնացել է իրանցի նախկին թաեքվոնդիստ Մեհրան Ասքարիի հետ[15], ամառային ունիվերսիադաների կրկնակի չեմպիոն[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kürt'üm, ay yıldızlı bayrağı gururla taşıyorum»։ Sporaktif.com.tr (Turkish)։ օգոստոսի 21, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2013 
  2. 2,0 2,1 2,2 «Nur Tatar»։ Herbalife Sports։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2012-04-07 
  3. Güli Adnan (2009-11-13)։ «Vali Karaloğlu, Nur Tatar'ı altınla ödüllendirdi»։ Yeni Şafak (Turkish)։ Վերցված է 2012-04-07 (չաշխատող հղում)
  4. «European Taekwondo Union»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-19-ին 
  5. «Türk Sporcular 2012 Londra Olimpiyatklarında-Tekvando-Nur Tatar» (Turkish)։ GSB։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-02-ին։ Վերցված է 2012-07-07 
  6. «Women's -67kg - Olympic Taekwondo»։ London2012.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-08-11 
  7. «Nur Tatar'dan altın madalya»։ CNN Türk (Turkish)։ 2013-06-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2013-06-23 
  8. «Nur Tatar'dan bronz madalya!» (թուրքերեն)։ NTVSpor.net։ Վերցված է 2019-05-01 
  9. 9,0 9,1 «TaekwondoData - Nur Tatar» (անգլերեն)։ TaekwondoData։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-12-ին։ Վերցված է 2019-05-01 
  10. «Baku 2015 European Games - Taekwondo - Women's 67Kg» (անգլերեն)։ Baku 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-03-ին։ Վերցված է 2019-05-01 
  11. «Baku 2015 European Games - Taekwondo - Women's 67Kg» (անգլերեն)։ Baku 2015։ Վերցված է 2019-05-01 
  12. «Türk Sporcular 2012 Londra Olimpiyatklarında-Tekvando-Nur Tatar» (թուրքերեն)։ GSB։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-02-ին։ Վերցված է 2012-07-07 
  13. «Rio 2016 - Taekwondo - Women -67kg - Standings» (անգլերեն)։ Rio2016։ 2016-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին 
  14. «Nur Tatar Askari dünya sıralamasında 1 numaraya yükseldi» (թուրքերեն)։ CNN Türk։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-20-ին։ Վերցված է 2019-05-01 
  15. «Nur Tatar evlendi!» (թուրքերեն)։ haberturk.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-10-ին։ Վերցված է 2019-05-01 
  16. «TaekwondoData - Mehran Askari» (անգլերեն)։ TaekwondoData։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-16-ին։ Վերցված է 2019-05-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нур Татар – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)