Նունե Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Արզումանյան
Ծնվել էհունվարի 18, 1966(1966-01-18)[1] (58 տարեկան)
Երևան, Հայաստան
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1988)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Նունե Սուրենի Արզումանյան (հունվարի 18, 1966(1966-01-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Արզումանյանը ծնվել է Երևանում։

Ավարտել է Երևանի Պետական Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը դաշնամուրի (ուսուցիչ՝ Շուշաննա Բաբայան), 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Մարջան Մխիթարյանի դասարան), 1991 թվականին կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները և 1993 թվականին ասպիրանտուրան (Է. Միրզոյանի դասարան)։

1984-1985 թվականներին դասավանդել է Չարենցավանի, 1984-1990-ական թվականներին միաժամանակ՝ Քասախի երաժշտական դպրոցներում, 2007–2013 թվականներին՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստեր և Հայաստանի ռադիոյի էստրադ-սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, 1994-1996 թվականներին՝ Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբի մենակատար։ Համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանիսայում, Թեհրանում։

1992 թվականին գրել է սիմֆոնիա՝ լարային նվագախմբի համար, լարային կվարտետ (1987), դաշնամուրի (1991), ջութակի (1997), քամանչայի (2010) կոնցերտներ, տրիո (1990)՝ դաշնամուրի,ջութակի և թավջութակի, սեքստետ (1994)՝ ֆլեյտայի, հոբոյի, ֆագոտի, ջութակի, ալտի և թավջութակի, «Հուշերի փունջ» (2003)՝ լարային նվագախմբի և դաշնամուրի, «Դիալոգներ» (2004)՝ լարային նվագախմբի, ֆլեյտայի և հոբոյի համար, խմբերգեր, ռոմանսներ (ըստ Նահապետ Քուչակի, 1996)՝ ձայնի և դաշնամուրի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։