Նունե Աղբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Աղբալյան
Ծնվել էմարտի 28, 1959(1959-03-28) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական տեքստիլ համալսարան (1982)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Nune Aghbalyan Վիքիպահեստում

Նունե Յուրիի Աղբալյան (մարտի 28, 1959(1959-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ Պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ է։ 1990 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր` 2005 թվականից[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է մետաքսի, նաև տեքստիլ արտադրանքի տարբեր որակի կերպասների վրա (բամբակ, վուշ, թավիշ)[2]։

Գործերից են՝

  • «Պալանգա» (1987, բամբակ)
  • «Վախը» (1995, բամբակ)
  • «Պսակադրություն» (1993, մետաքս)
  • «Կինը և տղամարդը» (1998, մետաքս)
  • «Հակադրություն» (2002, մետաքս)
  • «Սեր» (2002, մետաքս)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է ավելի քան 90 ցուցահանդեսի Արխիվացված 2015-03-14 Wayback Machine Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում[3], Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և այլուր։

Աշխատանքները ներկայացված են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 Հայաստանի նկարիչների միություն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պարանոցի շուրջ ծավալվող արվեստ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Նունե Աղբալյանի ցուցահանդեսը Մասսաչուսեթսում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]