Նուել Կեմպֆ Մերկադո (ազգային պարկ)
Jump to navigation
Jump to search
Նուել Կեմպֆ Մերկադո | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
| |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 14°21′51″ հվ. լ. 60°49′13″ ամ. ե.HGЯO |
Տարածք | 15 234 կմ² |
Հիմնադրված է | 1979 թվականի հունիսի 28 |
Ղեկավարող կազմակերպություն |
SERNAP Servicio Nacional de Áreas Protegidas |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ |
2000 թվական |
Նուել Կեմպֆ Մերկադո (իսպ.՝ Parque nacional Noel Kempff Mercado), ազգային պարկ, որը գտնվում է Խոսե Միգել դե Վելասկո մարզի Սանտա–Կրուս վարչությունում՝ Բոլիվիայի հյուսիսային մասում՝ Բրազիլիայի սահմանին։ Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 15 838 կմ², որը դարձնում է նրան Ամազոնի դաշտավայրի ամենամեծ պարկը։ 2000 թվականին պարկը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգություն ցանկի մեջ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղագրություն։ Պարկը գտնվում է Սանտա Կրուս դե լա Սերա քաղաքից 600 կմ դեպի հյուսիս–արևելք՝ Խոսե Միգել դե Վելասկո մարզում և սահմանակցում է Ռոնդոնիյա և Մատու–Գրոսու բրազիլական նահանգների հետ։
- Մակերես։ 15 234 կմ²
- Բարձրության միջականքեր։ 200–ից մինչև 750 մետր։
- Կլիմա։ տաք, խոնավ արևադարձային, տեղումների տարեկան քանակը կազմում է 1500 մմ[2].
- Երկրաբանություն։ Կապարու սարահարթը ձևավորված է քվարցիտի և ավազաքարի խառնուրդից դեռ Կրիպտոզոյի ժամանակներից։ Այն բնորոշվում է բլրապատ հարթավայրերով, ժայռերով, հովիտներով և լանջերով։ Համարվում է, որ սարահարթը ձևավորվել է իրար հաջորդող էրոզիայի ցիկլերի պատճառով՝ 20 միլիոն տարի առաջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Национальный парк Ноэль-Кемпфф-Меркадо (2000)»։ unesco.org։ Արխիվացված օրիգինալից 2013-03-24-ին։ Վերցված է 2013-03-04
- ↑ «Parque Nacional NOEL KEMPFF MERCADO»։ Servicio Nacional de Áreas Protegidas։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2013-03-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նուել Կեմպֆ Մերկադո Archived 2019-02-09 at the Wayback Machine.