Jump to content

Նուբար-Շահնազարյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուբար-Շահնազարյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1866
Լուծարված է1876
Երկիր Օսմանյան կայսրություն
ՏեղագրությունԿոստանդնուպոլիս

Նուբար-Շահնազարյան վարժարան, հիմնադրվել է 1866 թվականին, Պոլսի Խսասգյուղ թաղամասում և սկզբնապես կոչվել Նուբար-Շահնազարյան ժառանգավորաց գիշերօթիկ վարժարան։ Գործել է միջնակարգ (երկրորդական) դպրոցի ծրագրով։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, տաճկերեն, անգլերեն, թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, տիեզերագիտություն, հաշվապահություն, ընդհանուր և ազգային պատմություն, աշխարհագրություն են։ Դասավանդել են Նուբար Վարժապետյանը, Գրիգորյանը, Խորասանճին։ Սովորել են Զոհրապը, Եղիա Տեմիրճիպաշյանը, Չերազը, Նիկողոսյանը և ուրիշներ։ Սովորելու են եկել գավառներից և Կիլիկիայից։ Դպրոցը հրատարակել է «Երկրագունտ» (1870-1971) շաբաթաթերթը։ 1876 թվականին վարժարանի փակման կապակցությամբ սովորողները և ուսուցիչները տեղափոխվել են Ներսեսյան վարժարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 401