Երկրագունտ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագունտ

«Երկրագունտ», քաղաքական, գրական և գիտական շաբաթաթերթ։ Նուպար Շահնազարյան վարժարանի սաների հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1870–1871 թվականին Կոստանդնուպոլսում։ Խմբագիր-տնօրեններ՝ Արսեն Միքայելան, Հ. Իփեքճյան։ Փաստացի խմբագիր՝ Մինաս Չերազ։

Տպագրել է հրապարակախոսական նյութեր, հնագիտական ուսումասիրություններ, կրթ-մանկավարժական հոդվածներ, ներկայացրել արևմտահայ երիտասարդ ստեղծագործողների արձակ և չափածո գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։