Նոր արշալույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր արշալույս
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Գլխավոր խմբագիրՀակոբ Սիրունի, Լևոն Շաթրյան և Վարդան Մեշտուճյան
Հիմնադրվել է1922
ԳրասենյակԲուխարեստ, Ռումինիա

«Նոր արշալույս» («Նոր արշալոյս»), քաղաքական, գրական և մշակութային եռօրյա, ապա՝ շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1922-1934 թվականներին Բուխարեստում։ Խմբագիրներն են եղել Պարույր Լևոնյանը, Հակոբ Սիրունին, Լևոն Շաթրյանը, Հարութ Ասլանյանը (Հորիոն), Վարդան Մեշտուճյանը, Հարություն Պապոյանը։

Պարբերականը նպաստել է հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Լուսաբանել է Ռումինիայի հայկական դպրոցների, թատերախմբերի, մշակութային մյուս հաստատությունների գործունեությունը, հրապարակել Հայաստանի առօրյային վերաբերող տեղեկություններ։

«Նոր արշակույս» պարբերականին աշխատակցել են Երվանդ Օտյանը, Մ. Պոտուրյանը, Ա. Չոպանյանը, Հ. Երվանդը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։