Վարդան Մեշտուճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Մեշտուճյան
արմտ. հայ.՝ Վարդան Մեշտուճեան
Ծնվել է1869
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1942
Մասնագիտությունգրող, պատմաբան, թարգմանիչ, հրապարակախոս և ուսուցիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Romania.svg Ռումինիայի թագավորություն
ԱշխատավայրԻրավունք, Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան և Արարատ

Վարդան (Վիկտոր) Գեորգի Մեշտուճյան (1869, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1942), ռումինահայ հրապարակախոս, մանկավարժ, գրող, պատմաբան,[թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել, ապա դասավանդել է Կ․ Պոլսի Ենի Գափու թաղամասում՝ հոր բացած Մեշտուճյան վարժարանում։ 1890-ական թթ․ կեսին, հետապնդվելով թուրք ոստիկանությունից, անցել է Բուլղարիա, 1896-1897 թվականներին աշխատակցել է «Իրավունք» թերթին, 1898 թվականին գրող Երուխանի հետ հիմնադրել «Շարժում» թերթը։ 1899 թվականին տեղափոխվել է Բուխարեստ։ 1906 թվականին հրատարակել է «Աուրորա», 1924-1942 թթ «Արարատ» ռումինական հայագիտական ամսագրերը։ Եղել է 1920 թվականին Բուխարեստում վերաբացված Միսաքյան ազգային վարժարանի տնօրենը, հայ գաղթականների հարցով զբաղվող «Ռումինիայի հայերի միության» ընդհանուր քարտուղարը, ապա՝ տնօրենը։ Մեշտուճյանը հրապարակել է ռումինական «Նախագծեր և ֆիլմեր» (1913) պատմվածքների ժողովածուն, «Զետտա» (1916) վեպը, «Բուխարեստ Սահարա» (1913), Երուսաղեմ (1914) ուղեգրությունները, «Հայոց պատմություն» (1923-1926) պատմաքննական երկը։ Ռումինիայում է թարգմանել Հ․ Զոհրաբյանի «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» (1934), «Հայկական պատարագը» (1937), կազմել և թարգմանել «Հայ բանաստեղծների փոքր ժողովածու»-ն (1934)։ Ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել Վ․ Հյուգոյի «Թշվառները» (1913), Գի դը Մոպասանի նովելներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 466 CC-BY-SA-icon-80x15.png